ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ներկայացնում եմ Հայաստանը UFC-ում». Արման Ծառուկյան

ՍՊՈՐՏ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը, «Չեմպիոնատի» փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ UFC 300 մրցաշարում ներկայացնելու է Հայաստանը:

«Ես ներկայացնում եմ Հայաստանը։ Իսկ շաբաթ օրը Հայաստանին հնարավորություն կտամ դիտել իմ հաղթարշավը։ Ես կհաղթեմ ձեզ համար, տղաներ»,- ասել է Ծառուկյանը։

Նա նաև բացատրել է, թե ինչու է նախընտրում մարզվել Ռուսաստանում, քան ԱՄՆ-ում։

«Երբ Ռուսաստանում եմ տանը, ինձ ավելի լավ եմ զգում: Բոլորը կարող են ինձ այցելել հանգստյան օրերին, ժամանակն ավելի արագ է անցնում, չգիտեմ ինչու։ Ես կարող եմ ինձ ստիպել ավելի շատ աշխատել Ռուսաստանում գտնվելու ժամանակ։ Միգուցե տնական ուտելիքի պատճառով, չգիտեմ։ Իսկ երբ հասա ԱՄՆ, իմ ուսումնամարզական հավաքն աներևակայելի լավն էր»,- Ծառուկյանի խոսքերն է փոխանցում ESPN MMA-ն:

Հիշեցնենք, որ Չարլզ Օլիվեյրան (34-9) և Արման Ծառուկյանը կմենամարտեն ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզադաշտում։ Մենամարտի հաղթողն իրավունք կստանա տիտղոսի համար պայքարել UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ (25-1):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular