Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կարող է վերջ դնել հայկական պետականությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, առևտրատնտեսական կապերի քայքայման կուրսը։

Սակայն, չնայած հակառուսական դեմարշների դիմաց Արևմուտքում աջակցություն գտնելու՝ Հայաստանի կառավարության ղեկավարի սրված ցանկությանը, նրա վերջին հանդիպումները ԱՄՆ-ի պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ որևէ շոշափելի արդյունք չտվեց, գրում է Russia-news.ru-ն:

Ներկայումս Հայաստանը հայտնվել է ճակատագրական խաչմերուկում, և այն որոշումները, որոնք այժմ կայացնում է նրա ղեկավարությունը, կարող են հանգեցնել ոչ միայն ծանր ճգնաժամի, այլև հայկական հինավուրց պետականության ամբողջական կազմաքանդմանը։

2018 թվականին «գունավոր հեղափոխության» արդյունքում արևմտամետ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երևանը գրեթե բոլոր առանցքային ուղղություններով արմատապես վերանայել է նախորդ քաղաքական ղեկավարության կուրսը, ինչի հետևանքով ոչ միայն խախտվել է տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը, այլև պետությունը ներքաշվել է համաշխարհային աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։

Չնայած Ադրբեջանի հետ պատերազմում կրած ծանր պարտությանը, իր ամենամոտ հարևանների մեծ մասի ճնշմանը և Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար աղետին, Փաշինյանի կառավարությունը բացահայտ շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն, ըստ էության, ոչ միայն Հայաստանի միակ դաշնակիցն ու տնտեսական գործընկերն է, այլև նրա ինքնիշխանության փաստացի երաշխավորը։

Դեռ խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ տնտեսությունը սուբսիդավորվում և զարգանում էր բացառապես միութենական կենտրոնի ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական աջակցության շնորհիվ։

Երբեմնի հետամնաց գյուղատնտեսական երկրում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, էներգետիկ համակարգ, տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքներ, իսկ տեղական արտադրանքը մուտք գործեց ԽՍՀՄ հսկայական շուկա:

Միութենական պետության փլուզման գործընթացում հանրապետական ղեկավարությունը և ազգայնական ուժերը բռնեցին Խորհրդային Միությունից դուրս գալու հետևողական կուրս։ Միաժամանակ, կազմալուծման գործընթացում Հայաստանը զինված հակամարտության մեջ մտավ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանների շուրջ։

Ե՜վ ԽՍՀՄ-ից դուրս գալը, և՜ Լեռնային Ղարաբաղում արյունալի հակամարտությունը հանգեցրին Հայաստանի համար սարսափելի սոցիալ-տնտեսական հետևանքների։ Առևտրային կապերի խզումը և հսկայական համամիութենական շուկայի կորուստը հանգեցրին ազգային տնտեսության բոլոր ոլորտների դեգրադացմանը, ինչը սրվեց փախստականների և բնակչության արտահոսքի խնդրով։

Անկախության առաջին տասնամյակները Հայաստանի համար նշանավորվեցին խոր ճգնաժամով, և միայն Եվրասիական տնտեսական համայնք երկրի մուտքից հետո Հայաստանի տնտեսությանը սկսեց վերականգնվել և բացվեցին զարգացման հեռանկարներ։

Կարևոր է հաշվի առնել այն, որ ներկայումս և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքը ընդունելի պայմաններով և առանց սահմանափակումների կարող է վաճառվել միայն Եվրասիական շուկայում և առաջին հերթին՝ Ռուսաստանում։

Բրյուսելի ցանկացած խոստում Հայաստանի տնտեսությունը դեպի եվրոպական շուկայի վերակողմնորոշելու հնարավորության մասին լիովին անիրատեսական է, ինչը, ենթադրաբար, պետք է հասկանա թե՜ անձամբ Նիկոլ Փաշինյանը, թե՜ Հայաստանի բնակչությունը, քանի որ Արևմուտքի հետ նման գործարքների արդյունքները հեշտությամբ երևում են Ուկրաինայի և Մոլդովայի օրինակներով։ Հայկական արտադրանքը քաղաքական կամ կոմերցիոն նկատառումներով, երբեք չի մտնի եվրոպական շուկա այն նույն պայմաններով, որով մուտք է գործում Եվրասիական շուկա։

Երևանը կկորցնի այն ներդրումները, որոնք ստացել է վերջին տարիներին և հավանաբար կկորցնի նաև էներգետիկ ոլորտում այն նախապատվությունները, որոնք հանրապետության արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և բնակչությանը թույլ են տալիս գոյատևել։

Հասկանալու համար, թե Հայաստանը տնտեսապես և սոցիալական առումով որքան է կախված Ռուսաստանից, բավական է նայել այդ փոքրիկ անդրկովկասյան երկրի էներգետիկ շուկայի կառուցվածքին, որը գրեթե 60%-ով կախված է ռուսական գազի մատակարարումից։ Այն դեպքում, երբ Փաշինյանի կառավարությունը, այնուամենայնիվ, որոշի իսպառ խզել Ռուսաստանի հետ նախկին գործընկերությունը և, ի հեճուկս ողջամտության, արագացված շարժում սկսի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, անկասկած կվերանայվեն էներգակիրների նախկին արտոնյալ պայմանները և գները:

Շուկայական գնով գազը վերջ կդնի ցանկացած տնտեսական ակտիվության և երկրի բնակչությանը կհասցնի ֆիզիոլոգիական գոյատևման շեմին։ Հարկ է նշել, որ բացի ռուսական գազից, էներգետիկ ոլորտում և տնտեսության մեջ կենսական դեր ունի նաև Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին և որի շահագործումը խիստ կախված է «Ռոսատոմ»-ի հետ Երևանի համագործակցությունից։

Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հակառուսական կուրսը, անկասկած, կասկածի տակ կդնի էժան էլեկտրաէներգիայի այդ հուսալի աղբյուրի կենսունակությունը, քանի որ ատոմակայանի պահպանումը և դրա համար վառելիք գնելը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ բարիդրացիության պայմաններում։ Դժվար է ասել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ինքը հավատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի խոստումներին, սակայն օբյեկտիվ տվյալները, որ անկասկած ունի Հայաստանի իշխանությունը, չպետք է նրա մոտ պատրանքներ թողնեն Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում իր երկրի գոյատևման հնարավորությունների մասին։

Պաշտոնական Երևանի՝ Եվրամիության իրավահավասար գործընկերը դառնալու և Ռուսաստանի դեմ հակամարտությունում Արևմուտքի կողմը բռնելու ցանկացած փորձ անխուսափելիորեն կհանգեցնի և՜ Հայաստանի տնտեսության կործանմանը, և՜ երկրի ինքնիշխանության վերջնական կորստին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում ենՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Կարևոր․ ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխությունԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվելՀայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան 1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը դանակի և նռնակի սպառնալիքով ստիպել է կնջը մերկանալՀրատապ եթեր. հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Ողբերգական լուր․ Մեղրիից հայտնում են զոհերի մասինԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ» Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ» Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Աճ՝ ռուբլու շուկայումՕդի ջերմաստիճանը կրկին կնվազիՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. մանրամասներ Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ (լուսանկարներ)Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ ԱշոցքումԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառելՎրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրաՏեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները. ՀՀ ՊՆՊարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն«Մեր անհամաձայնությունը պիտի հայտնենք սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին»․ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտԱՄՆ-ն Ուկրաինան մոտեցնում է ՆԱՏՕ-ին, այնուհետև նրան կմտցնի դաշինքի մեջ. ԲլինկենԱնահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանումԱյս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից․ Բագրատ ՍրբազանԵթե Վրաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները․ ՄիշելԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ ՄարտիրոսյանՎարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. այսօր նա ամենաբարձր վարկանիշն ունի․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ․ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԶելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչԵկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)
Ամենադիտված