Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիրում եմ, շատ եմ սիրում»․ 26-ամյա Մարտիրոս Մկրտչյանի վերջին խոսքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ին Արցախում պատերազմ էր։ Այդ օրերին պակաս դժվար չէր դիրքերում թշնամու մեծաթիվ զորքի դեմ կռիվ տվող տղաներին թիկունքում սպասողների համար։ 

Հասմիկ Սարիբեկյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից է։ Նրա որդին՝ 26-ամյա Մարտիրոս Մկրտչյանը Մարտակերտի դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։

«Սարսափելի զգացողություն ունեցա, երբ պատերազմի լուրն առա։ Ինձ համար շատ դժվար էր այն առումով, որ Արցախի շրջափակման պատճառով նրան համարյա մեկ տարի չեմ տեսել։ 2022-ի նոյեմբերին եմ գրկել վերջին անգամ, երբ Գառնիից վերադարձավ Արցախ ծառայության»,- ասաց մայրը՝ նշելով, որ Մարտիրոսն իր ցանկությամբ 44-օրյա պատերազմից հետո ստացել է Արցախի քաղաքացիություն ու մնացել այնտեղ։

Մարտիրոս Մկրտչյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայության անցել Մատաղիսի զորամասում։ 2020-ին Թալիշ-Մատաղիս գյուղերի անկումից հետո՝ տեղափոխվել է 5-րդ պաշտպանական շրջան։ 

«44-օրյա պատերազմի ժամանակ բեկորային ծանր վիրավորում էր ստացել։ Հոկտեմբերի կեսերին նրան տեղափոխել են Հայաստան բուժվելու։ Երբ ապաքինվեց, առանց երկմտելու նորից տեղափոխվեց ծառայության։ Արցախին շատ էր կապվել ու երազանքներ ուներ այնտեղ։ Մի քանի անգամ ասել եմ գուցե գաս, այստե՞ղ շարունակես ծառայությունդ, ասել է՝ մամ, հարմարվել եմ այստեղ, ընկերներ ունեմ ու դեռ շատ երազանքներ կան, որ պիտի հասցնեմ։ Ուզում էր այնտեղ էլ ապրեր, բայց, պատերազմն ընդհատեց որդուս կյանքը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Տիկին Հասմիկին հաջողվել է միայն սեպտեմբերի 19-ի երեկոյան խոսել որդու հետ։ Մորը չանհանգստացնելու համար երիտասարդ հրամանատարն առանձնապես ոչինչ չի խոսել պատերազմից, ասել է՝ «ես լավ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Հասկանալով պատերազական իրավիճակը՝ մորն ասել է, որ սիրած աղջիկ ունի, պատմել է նրա մասին։ «Ասաց՝ «գիտեմ, կապերը լավ չի»։ Տվեց իր ընտրյալի հեռախոսի համարը, որ մենք իրար հետ կապի մեջ լինենք, ամենքս մեր ունեցած ինֆորմացիան միմյանց փոխանցեք։ Իրար շատ էին սիրում»...

Նույն օրը դիրքերում ծանր վիրավորում է ստացել նաև ավագ լեյտենանտ Մկրտչյանը։ Նրա սիրելին MediaHub-ին պատմեց, որ ուշ գիշերին վիրավորում ստանալուց կես ժամ անց վերջապես խոսել է Մարտիրոսի հետ։ 

«Վիրավոր էր, ինձ փորձում էր ուժ տալ, ասում էր՝ պիտի ուժեղ լինես, պիտի այս մի փորձությունն էլ հաղթահարենք, բայց ես զգում էի, որ սա արդեն վերջն է։ Ինքն էլ էր դա հասկանում, դրա համար անընդհատ ասում էր՝ «սիրում եմ քեզ, շատ եմ սիրում»»,- հիշում է նա։ 

Մարտիրոսի հարազատներն ավելի ուշ են իմացել, որ նա ծանր վիրավորում է ստացել մարտական ընկերների կյանքը փրկելիս, որից հետո դիրքում անմահացել է նաև ինքը։ 

«Օրեր շարունակ Մարտիրոսից ոչ մի լուր չենք ստացել։ Գառնիում մեզանից թաքուն բոլորը խոսում էին որդուս զոհվելու մասին, մեզ բան չէին ասում։ Առաջին օրերին Արցախում կապ չկար, հետո մյուս տղաս զանգահարում է Արցախի շտաբ, այնտեղից՝ Մարտակերտի զորամաս։ Հեռախոսի մյուս կողմից հայտնեցին՝ «Ցավում ենք, Մարտիրոսը ևս զոհվել է»... աշխարհը գլխիս փլվեց»,- ասաց Հասմիկ Սարիբեկյանը։ 

Մարտիրոս Մկրտչյանի մարմինն ամփոփվել է հարազատ գյուղի հերոսների պանթեոնում։ Նրա սիրելին, որի հետ պատրաստվում էր կյանքը կապել, կարոտով է պատմում Մարտիրոսի մասին։

Ասում է, որ դժվար է խոսել մարդու մասին, որին այնքան սիրում ես, բայց այլևս կողքիդ չէ.
«Ասում էր՝ բլոկադան ավարտվի, կգամ Հայաստան, քեզ մերոնց հետ ծանոթացնեմ, հետո խոսքկապի կգանք, նշանադրվենք։ Ես պարտվեցի պատերազմում։ Մարտիրոսի ընտանիքի հետ ծանոթացա, ցավոք, իր հոգեհանգստի օրը․․․»։

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում
Ամենադիտված