Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1961թ. մարդու առաջին թռիչքը տիեզերք. պատմության այս օրը ( 12 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Տիեզերագնացության և տիեզերք մարդու առաջին թռիչքի օր, Լիբերիա՝ Ազտագրության ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866-ծնվել է գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:

1877-ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման են անցել երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավել է Բայազետն ու Ալաշկերտը: 

1913 –ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը։

1920 –ծնվել է ինժեներ-քիմիկոս Կորյուն Խոդոյանը։

1984-ծնվել է փոփ երգչուհի Էմմա Բեջանյանը:

1994-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ինքնաթիռները կրկին ռմբակոծել են Ստեփանակերտը, որի արդյունքում զոհվել են երկու և վիարվորվել 38 անձ, ինքնաթիռներից մեկը խփվել է  Չիլի գյուղի շրջակայքում։

2002 – «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը:

- «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր: 

2007 -Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին:

2008- կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը: 

2010-Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։

2011- Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և  Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

2016- առաջին անգամ Հայաստան են ժամանել միանգամից 5 նոբելյան մրցանակակիրներ, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 3 օրվա ընթացքում հանդես են եկել բաց դասախոսություններով:

2018- «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:

2022-ռուս խաղաղապահները՝ հավանաբար Հայաստանի ղեկավարության պահանջով, արգելել են հայ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

240-պարսիկ շահնեշահ Արդաշիր Պապականը իր որդի Շապուհին նշանակել է երկրի համակառավարող:

1204- Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը։

1684-վախճանվել է լարային գործիքների պատրաստման իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:

1774-Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի ապստամբ զորքին:

1815-Մալայան կղզիններում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10.000 մարդ , և ևս 80.000-ը ժայթքմանը  հետևած ցունամիի և սովի պատճառով:

1839-ծնվել է Միջին Ասիայի  հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին: 1938- վախճանվել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալյապինը:

1861-նավահանգիստ Սամտերի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում: 1919-կայացել է առաջին շաբաթօրյակը խորհրդային Ռուսաստանում:

1933-ծնվել է իսպանական և կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալյեն:

1943-հիմնադրվել է ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը:

1945-վախճանվել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

1951-ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 10 Բ-29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում խորհրդային ՄԻԳ-15-ների կողմից: Այդ օրը ամերիկացիների համար  համարվում է «սև չորեքշաբթի»:

1961-խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռել է տիեզերք: Դա աշխարհում մարդու առաջին թռիչքն է տիեզերք:

2014-սկսվել է հակամարտություն Սլավյանսկում, որը համարվում է Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտը:

2019-Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է։ 

Կ. Խաչիկյան

Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ
Ամենադիտված