Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում

Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Համահայկական ճակատ» շարժումը անակնկալներ է պատրաստել հատկապես գործող իշխանությունների համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում նշել է, թե իրենց գլխավոր նպատակը հայոց պետականության պահպանումն ապահովելն է։ Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած նորաստեղծ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին և անելիքներին՝ Արշակ Կարապետյանը հայտնել է, որ պայքարելու են, պատրաստ են ամեն քայլի՝ միայն մի նպատակով, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն և ապրի խաղաղ։

«Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն»,- ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: Նա խոսել է իր պաշտոնավարման օրոք և հետագայում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պահվածքից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ունեցած վախից, հայկական պետականության վրա դրա հետևանքներից։

«Հարց է դրված մեր ազգի գոյության մասին. վստահ եմ, եթե մեր պապերը շանս ունենային մեզ հետ խոսելու, ապտակներից չէինք խուսափի, որ թույլ ենք տվել նման ղեկավարություն լինի Հայաստանում»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, որ եթե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ղեկավար դառնար, գուցե ինչ-որ օգուտ տար երկրին, բայց նա և իր թիմը հրապուրվեցին ծառայողական մեքենաներով, լավ ապրուստով, իսկ փողոցից եկած չտեսների համար դա չափազանց մեծ գայթակղություն է, մեր սխալն էր, որ փողոցից բռնեցինք, բերեցինք իշխանության։

«Երկրի ղեկավար դառնալու համար մարդը պետք է աճի»,- նշել է Կարապետյանը։ Նա նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին վախեցնել, որ եթե չկատարեն Ալիևի պահանջները, պատերազմ է լինելու, իսկ սա, հենց իր՝ Փաշինյանի, սխալների հետևանքն է։ Գնում է գյուղ, հավաքում մարդկանց, սկսում հիմնավորել, որ 4 գյուղ պետք է տալ Ադրբեջանին, քանի որ դրանք ադրբեջանական են, փոխանակ բանակցի, փոխանակ ընդհանուր հայտարարի գա, փոխզիջումներ կարողանա ստանալ հակառակորդից։ Ավելին, միջնորդին հանել է բանակցություններից, իսկ պատերազմում հաղթած Ադրբեջանը սպառնում է՝ չտաս, կխփեմ, ու չկա երրորդ կողմը, որ կարողանա զսպել Ադրբեջանին, իսկ երրորդ կողմ կարող է լինել միայն Ռուսաստանը, որի դեմ էլ Փաշինյանն այսօր աշխատում է։

Ըստ Կարապետյանի՝ սկզբից պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների մեղքը գցում էր զինվորականների վրա, հետո՝ Ռուսաստանի, որը հետ քաշվեց։ «Հիմա ո՞ւմ վրա է գցելու, երևի գյուղացիների՞»,- հռետորական հարց է տալիս Արշակ Կարապետյանը։

Նա նաև բացառիկ տեղեկություններ է հայտնել, որ բանակային կորպուսների հրամանատարներին հանձնարարել են ադրբեջանցիների ագրեսիվ դրսևորումներին պատասխանել «իրենց մտածածի պես», ոչ թե գրավոր հրամանով։ Դա էլ Փաշինյանն անում է, որպեսզի հետագայում այդ զինվորականների վրա գցի պատասխանատվությունը և կալանավորի։ Ավելին, մի քանի դրվագով գեներալ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանը չափազանց վախենում է Ալիևի «փիս ջղայնանալուց», մինչդեռ հենց հայկական կողմն է աչքի լույսի պես պահում ադրբեջանական գազամուղներն ու նավթամուղները, որոնք կարելի է զրոյացնել, ոչնչացնել մեկ-երկու ժամում, դրանից հետո Ադրբեջանն ինքն իրեն զսպված կպահի։

«Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջևՄեկ անձի շուրջ ընդհանուր համախոհություն գոյություն ունի․ Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՎաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ)Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ ենՓաշինյանը ոստիկաններով շրջապատված Օպերայում խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ)Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը` բառիս բուն իմաստով. Սրբազան (տեսանյութ)Կանադայում տեղի ունեցածը շատ նուրբ հարց է, չեմ ուզում արծարծել․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի թեմի հետ կապված լուրերի մասինԻնչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Դանիա. մանրամասները` ըստ քաղաքագետիԷս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱմբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է, հատկապես` Գագիկ Մելքոնյանը. Սրբազան (տեսանյութ)Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ)Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակիցՏեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՆիկոլն իր իշխանությունն ատամներով պահելու է, ժողովրդի ճնշումը պետք է ավելանա. Շարմազանով (տեսանյութ)Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավԱդրբեջանը որևէ հիմք չունի սովետական սահմաններ պահանջելու. ԱլավերդյանՈստիկանները զինված են արցունքաբեր գազով Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կարևոր․ մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Ծեծկռտուք «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանցԱսում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ)Տավուշում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ)ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար) Վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ ենՄեծաթիվ զորքեր են տեղափոխվում Երևանի կենտրոն (տեսանյութ)Բալահովիտի բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կաՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) Զգուշացում վարորդներինԻնչ է կատարվում Օպերայի տարածքում. պատրաստվում են Փաշինյանի այցին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու Վլադիմիր Գասպարյանն ազատազրկվեց 11 տարովԽոշոր վթար՝ ԱրարատումՁերբակալվածների անուններ են հրապարակվել«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևիԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են
Ամենադիտված