Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես շոյված եմ, որ իշխանությունն ինձնից այդքան վախեցած է. Նարեկ Մալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելույթս ուղղված է այս ամբողջ իրավական պրոցեսի ապօրինությունների շքերթին և ելույթիս վերջում կհասկանանք՝ որ պաշտոնյան է պատասխանատու այս ապօրինությունների համար և միասին կգնահատենք այդ պաշտոնյայի կոմպետենտությունը: Այս մասին իր վերջին դատական նիստի եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց հասարակական- քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը:

«2023թ սեպտեմբերի 19-ին երեկոյան 22:30 ինձ հայտնեցին, որ իմ տուն են այցելել մի խումբ ոստիկաններ, 4 հոգի ոստիկանական և 3 հոգի քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին: Ոստիկանները ներկայացել էին Կենտրոնի բաժնի աշխատակիցներ, ինչը սուտ էր: Ես խոստացա, որ առավոտյան կայցելեմ Կենտրոնի Ոստիկանություն, այդ պահի դրությամբ ոչ մի տեղեկություն չունեի, թե այս անգամ ինչ ոճրագործություն էի արել: Առավոտյան Ռուբեն Մելիքյանի հետ այցելեցինք և բոլորը, ձեռքերը թափ տալով, ասում էին, թե պրն. Մալյան ինչո՞ւ եք եկել:

Եղելությունը պատմելուց հետո հայտնեցին, որ երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ Կենտրոնի բաժնից ոչ մեկ չի այցելել ձեր տուն: Հիշեցնեմ, որ դա Արցախի ցեղասպանության ժամերն էին»,- նշեց նա:

Մալյանի խոսքով՝ Ռուբեն Մելիքյանին զանգահարեց Կենտրոնի Ոստիկանության պետի ժպ-ն և հայտնեց, որ տեղեկացել է առավոտյան այցի մասին և ասաց, որ մի անգամ էլ այցելեն և խոսեն:

«Երկրորդ անգամ գնացինք բաժին, ժպ-ն իջավ և ասաց, որ իմ մասով որևէ բան չկա ու մի քանի ճշտում պետք է արվի: Այդ ամենից հետո Ամիրյան փողոցով քայլում էի և երկու անձ քաղաքացիական հագուստով մոտեցան և ասացին, որ ինձ պետք է բերման ենթարկեն ու տանեն Կենտրոնի բաժին:

Հետո ինձ ձերբակալեցին փախուստի հիմքով, որովհետև գուցե որոշեի փախնել: Սա աբսուրդի թատրոնի առաջին արարն էր, աբսուրդը հետո էր սկսվելու: Ինձ ձերբակալողները նույնիսկ ոստիկաններ չէին: Ես պատկերացում չունեի ինչի համար են ինձ բռնել:  Օպերները կարմրած ու ամաչած հայտնեցին, թե բա պրն.Մալյան լայվ-մայվ եք արել դրա համար ենք ձերբակալել: Ու այդտեղ ծնվեց այն նախադասությունը՝ ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, որովհետև նպատակին չի ծառայել ու էլի եմ անելու: Ես հարյուրավոր լայվ-մայվ եմ արել ու էլի անելու եմ»,- հայտնեց Մալյանը:    

Մալյանը պատմեց, որ 12 քրեական գործ է ունեցել և չի հիշում մի դեպք, որ քննիչն իր ցուցմունքը խմբագրի՝ տեսախցիկի առկայությունն անգամ հաշվի չառնելով:

«Ես խոսում եմ, քննիչն ասում էր, որ ես դա նկատի չունեի: Ես ինչ նկատի ունեի, հենց դա էլ նկատի ունեցա: Չի կարելի մարդու ցուցմունքը խմբագրել: Դատավոր Մասիս Մելքոնյանը, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, 4 հիմք է առաջ քաշել, այնինչ գոյություն ունի 3 հիմք»,- շեշտեց նա:

Մալյանը հայտնեց, որ անակնկալ ունի և ելույթի ընթացքում անպայման կիմանանք ինչի մասին է խոսքը:

«Այս պրոցեսի ամբողջ իմաստը ինձ բանտում երկար պահելն է, որն իմ ինքնասիրությունը ահավոր շոյում է: Ես շոյված եմ, որ իշխանությունն ինձնից այդքան վախեցած է: Ես չունեմ 5 րոպե տևողությամբ լայվ, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը մոնտաժել է և կցել գործին ըստ իր հարմարության: Ո՞վ է մոնտաժել իմ լայվը, մենք ունե՞նք այդ հարցի պատասխանը: Ո՞վ է այդ Mr. X-ը: 12 գործով ոչ մի անգամ ցուցմունք չեմ տվել, բայց սա այն նախադեպն է, որ ես դա արեցի»,- ընդգծեց Նարեկ Մալյանը:

Անահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանումԱյս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից․ Բագրատ ՍրբազանԵթե Վրաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները․ ՄիշելԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ ՄարտիրոսյանՎարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. այսօր նա ամենաբարձր վարկանիշն ունի․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ․ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԶելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչԵկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը վերահսկողության տակ է վերցրելՑավում եմ, որ ազնվությունը և պարկեշտությունը ներկայացվում է, որպես դասալքություն․ ԱդոնցԽաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցը, կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով, ստացել է ոտքի կոտրվածքՔավության նոխազի փնտրտուքներովՄոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածուՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովՌուս սահմանապահները կմնան Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբըԲացառիկ տեսանյութ․ Բագրատ սրբազանը՝ մետրոյով երթևեկելիս Հարբած տղամարդիկ ծեծել են դպրոցականներին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ ՇՏԱՊ. «Հայաքվեն» գնում է Գլխավոր դատախազություն Ռուբլին թանկացել էԵ՞րբ կգա մի օր, երբ կմնա մի օր. Աշոտյանի գործով հերթական դատավարությունից հետո Աշոտյանի իսկ բարձրացրած հարցն ուղղվեց Աշոտյանին։ Պատասխանեց․ «Երբ մոտեցնենք այդ օրը։ Այդ օրը կախարդական օր չէ, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս, ազնվությամՄեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեկան խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Աշոտյան «Բիրտ ուժ». ինչը չի տեսնում ՆԳՆ խոսնակը, փաստում է իրավապաշտպանըԺամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 63 մասնակից Բաքվի դատարանը երկարաձգել է ապօրինի բանտարկված Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Հայտնաբերվել է սառը զենք․ քրեական հետապնդում է հարուցվել Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզումԱնձրև,կարկուտ,ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանի կողմից հայկական պետականությունը քանդելը. ինչո՞ւ է Ռուսաստանը զորքերը դուրս բերումՀայտնի է ում անունն են տալու Մելիքյանները իրենց փոքրիկինՈւկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներինՈստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Ալիևը նոր հայտարարություն է արելՄբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ Հայաստանի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ. ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական Վալեում անհետ կորած կնոջը մահացած են գտել «Ոսկե գնդակի» նոր ֆավորիտները. Վինիսիուսը գլխավորում է Goal-ի վարկանիշային նոր աղյուսակը Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»«Քաղաքագետը բացատրել է, թե ինչ հանգամանքներում Փաշինյանը հրաժարական կտա»Կանաչ բնությունն ու ձմեռը․ Նինոծմինդայում ձյուն է տեղում1948թ. հռչակվել է Իսրայել պետության անկախությունը. պատմության այս օրը (14 մայիս)Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»
Ամենադիտված