Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ն ևս 3 հանրային հետաքրքրություն ունեցող գործերի վերաբերյալ ուսումնասիրություն է հրապարակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել՝

  • Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին,
  • Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին,
  • Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործերով:

Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունից։

«Ընդ որում, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ընդգծել են, որ իրենց համար ընդունելի չէ տեղեկատվության փոխանցումն ու հրապարակումը տեսանյութի/ռեպորտաժի ձևաչափով և խնդրել են համապատասխան տեղեկատվությունը տրամադրել «տեղեկանքի» ձևաչափով։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Դատական դեպարտամենտի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվությունը՝ պահանջված ձևաչափով։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Արմեն Գրիգորյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:

Գործի ընթացք

29.06.2022թ. քրեական գործը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Քրեական գործով առկա դատակոչի ցուցակում ներկայացված են եղել 1 մեղադրյալ, 8 վկա:

Սույն քրեական գործի տևողությունը առաջին ատյանում կազմել է 1 տարի 5 ամիս 19 օր, դատական նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 25 օրը մեկ անգամ:

Գործի ողջ քննության ընթացքում նշանակվել է 22 դատական նիստ, բնականոն ընթացքով կայացել են 20 դատական նիստեր և 2 դատական նիստեր «չեն կայացել» (նշված նիստերը «բացվել–փակվել են» կամ նիստի ընթացքում քննությանը օժանդակող գործողություններ չեն կատարվել): Այսպես.

  • դատական նիստերից մեկի «չկայացման» պատճառը եղել է դատախազի ծանրաբեռնվածությունը, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 18 օր ժամկետով,
  • մյուս դատական նիստը «չի կայացել» պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով) և Արմեն Մաշինյանի (առողջական վիճակով պայմանավորված) պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 8 օր ժամկետով:

Այսպիսով, 1 տարի 5 ամիս 19 օր տևած գործի քննությունից «կորսվել է» 26 օր:

Հարկ է նշել, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակվել է վճիռը, որով մեղադրյալ Արմեն Միխայիլի Գրիգորյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (արարքի կատարման ժամանակ գործած ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) նախատեսված հանցանքում և պատիժ չի նշանակել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ։

Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 15.03.2024 թվականին մակագրվել դատական կազմին (նախագահող դատավոր՝ Սևակ Համբարձումյան, դատավորներ՝ Մ. Մելքոնյան և Լ. Հովհաննիսյան): 04.04.2024թ.-ին նշանակված դատականի նիստը չի կայացել նախագահող դատավորի՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով) և հաջորդ դատական նիստը նշանակվել է 08.05.2024թ.:

Հարկ է ընդգծել նաև, որ սույն ուսումնասիրությունը, ինչպես նաև նախկինում Դատական դեպարտամենտի կողմից ուսումնասիրությունները վերաբերել են ողջամիտ ժամկետների պահպանմանը: Սակայն հաշվի առնելով, որ «Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվել է նաև Արմեն Գրիգորյանի՝ կալանավորման ընթացքում առողջական խնդիրներին վերաբերող հարցեր, ապա տեղեկացնում ենք, որ թե գործի քննության մինչդատական և թե դատաքննության փուլում դատարանին հայտնի չի եղել որևէ փաստ Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների մասին. որևէ միջնորդություն կամ որևէ տեղեկատվություն որևէ փուլում դատարանին չի փոխանցվել:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Մամիկոն Լևուշի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Գործի ընթացքը

26.05.2022թ. քրեական գործը ստացվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Մ.Արզումյանյանին։ Դատավոր Մ. Արզումանյանը նշանակել է 2 նիստ, որից 1-ը չի կայացել և 19.08.2022թ. որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին: Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում ստացվել է 01.09.2022թ. և մակագրվել դատավոր Ս.Դադոյանին։

Սույն քրեական գործը Հակակռուպցիոն դատարանում քննվում է շուրջ 1 տարի 7 ամիս, նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 17 օրը մեկ անգամ: Ներկայումս գործի քննությունը գտնվում է վկաների հարցաքննության փուլում:

Քրեական գործով դատակոչի ենթակա են 3 մեղադրյալ և 30 վկա:

Հակակոռուպցիոն դատարանում գործի քննության ընթացքում նշանակվել է 35 նիստ, որից չեն կայացել կամ բացվել, սակայն չեն կայացել ու հետաձգվել են թվով 12 նիստ։ Այսպիսով՝

  • Դատավորի պատճառով չի կայացել թվով 5 նիստ (3-ը՝ դատավորի անաշխատունակության, 1-ը՝ դատավորի ծանրաբեռնվածության և ևս 1-ը՝ դատավորի կողմից դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով), որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 2 ամիս 8 օր ժամկետով,
  • 3 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 47 օր ժամկետով,
  • 2 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է մեղադրյալ Ս.Աբովյանի ՀՀ տարածքից դատարանի թույլտվությամբ բացակայելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 20 օր ժամկետով,
  • 1 դատական նիստ չի կայացել մեղադրյալ Ասլանյանի բժշկական կենտրոնում գտնվելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով,
  • 1 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով։

Այսպիսով, տարբեր պատճառաբանություններով պայմանավորված կորսվել է 3 ամիս 29 օր, իսկ ընդդատության փոփոխությամբ պայմանավորված՝ 3 ամիս, ընդհանուր՝ 6 ամիս 29 օր:

Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Թվով 4 անձի (Սուրեն Մանուկյան, Արմեն Քամալյան, Մուրադ Մուրադյան, Թաթուլ Պողոսյան) մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2022 թվականի հուլիսի 27-ին առևանգել են Գրիշա Քոքոբելյանին, տեղափոխել վարձակալած բնակարան, այնտեղ պահել 5 օր։ Նրա որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, պահանջել են որպես փրկագին՝ 3 մլն դոլար, ստացել են 40․000 դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Գործի ընթացքը

25.07.2023թ. քրեական գործը ստացվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին:

31.07.2023թ. նշանակված դատական նիստի ընթացքում դատավոր Սամվել Մարդանյանը հայտնել է ինքնաբացարկ:

01.08.2023թ. քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Նարեկ Բադալյանին, սակայն դատավորի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով 07.08.2023թ. քրեական գործը մուտքագրվել է «Դատական համակարգ» համակարգչային ծրագիր և կատարվել է գործի վերաբաշխում: Նույն օրը քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին:

Դատավոր Ռուշանյանը շուրջ 5 ամիս քննելով գործը հայտնել է ինքնաբացարկ, քանի որ քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալ Սուրեն Մանուկյանը թույլ է տվել այնպիսի վարքագիծ, որը հիմք է հանդիսացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման, դատավորի նկատմամբ արատավորող տեղեկություններ հրապարակելու առնչությամբ և դատավոր Սերժ Ռուշանյանը ճանաչվել է տուժող: Ստեղծված իրավիճակում, դատավորը հայտնել է ինքնաբացարկ՝ հաշվի առնելով մեղադրյալ Սուրեն Մանուկյանի հետ հակադիր անձնական շահերի առկայությունը և օբյեկտիվ ու անաչառ դիտորդի մոտ դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցելու հանգամանքը:

23.01.2024թ. տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և քրեական գործը էլեկտրոնային համակարգով մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին:

Այսպիսով, սույն քրեական վարույթով նշանակվել են թվով 13 դատական նիստեր, որոնցից՝

  • 1 դատական նիստ նշանակվել է դատավոր Սամվել Մարդանյանի,
  • 1 նիստ նշանակվել է դատավոր Նարեկ Բադալյանի,
  • 8 նիստ` դատավոր Սերժ Ռուշանյանի,
  • 3 նիստ` դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից:

Դատավոր Սերժ Ռուշանյանի կողմից դատական նիստերը միջինում նշանակվել են յուրաքանչյուր 20 օրը մեկ անգամ, իսկ դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ:

Սասուն Մխիթարյանի վարույթում գործը քննվում է շուրջ 2,5 ամիս, որի ընթացքում նշանակվել է թվով 3 նիստ, որոնք կայացել են:

Այսպիսով, սույն գործը դատարանում քննվում շուրջ 8,5 ամիս, որից 5 ամիսը «կորսվել է» մեղադրալի կողմից դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և արատավորաղ տեղեկություններ հրապարակելու հիմքով պայմանավորված»,-նշվել է հաղորդագրության մեջ:

Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն ՄելիքյանԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն«Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ. ԹաթոյանՓաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկանԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ ՊատելՄեզ համար առաջնահերթ է արտաքին ոլորտում հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ ՊուտինԿոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ ՍրբազանԴիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք․ Բագրատ ՍրբազանԼեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան ԳեղամյանըԻշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ ԳալստյանԻսրայելը վճռական է շարունակելու իր գnրծnղnւթյnւնները․ Իսրայելի պաշտպանության նախարարՇոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՍրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան ՈսկանյանԵվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը Երևանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանըՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԴանիաԽաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետՌԴ սահմանապահները շարունակում են դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված հենակետերիցՎաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներՔաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհըՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավորԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ինՀայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահինՔաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղինԵրիտասարդները երթ են անցկացնում Նոր ՆորքումՎազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30 %-ը. WSJ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինՆարեկի ու Վազգենի գործով ԲԴԽ-ից և իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Բաբայան Իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում. ՆԳՆ խոսնակ Սարգսյան Արարատի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը (տեսանյութ) Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանինԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումըԱյսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ) Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»»
Ամենադիտված