ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց ՊՍԺ-ին, Ատլետիկոն` Բորուսիային (տեսանյութեր)

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում երեկ ՊՍԺ-ն Փարիզում ընդունել էր կատալոնական «Բարսելոնային»։

Առաջին խաղակեսում գրանցվեց միայն մեկ գոլ․ հանդիպման 37-րդ րոպեին այս խաղում հաշիվը բացեց կատալոնական թիմի վինգեր Ռաֆինյան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը կարողացան ոչ միայն հավասարեցնել, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ։ Նախ 48-րդ րոպեին աչքի ընկավ Դեմբելեն, իսկ երկու րոպե անց Վիտինյան։ Բայց 10 րոպե անց Չավիի թիմը կարողացավ երկրորդ անգամ գրավել մրցակցի դարպասը։ Աչքի ընկավ Ռաֆինյան՝ ձևակերպելով դուբլ այս խաղում։ 2-2։

Հանդիպման 76-րդ րոպեին կատալոնական թիմը նորից առաջ անցավ հաշվի մեջ․ այս անգամ աչքի ընկավ Քրիստենսենը։ Արդյունքում, դանիացի ֆուտբոլիստի գոլը հաղթական էր այս խաղում՝ 3-2։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում երեկ կայացել է նաև «Ատլետիկոյի» և Դորտմունդի «Բորուսիայի» հանդիպումը։

Արդեն հանդիպման մեկնարկում՝ 5-րդ րոպեին, Դիեգո Սիմեոնեի թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը․ աչքի ընկավ Ռոդրիգո Դե Պոլը։

32-րդ րոպեին մադրիդյան թիմի առավելությունը կրկնապատկեց Լինոն։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Ալլերը: Բայց ավելին անել հյուրերին այս խաղում չհաջողվեց։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular