Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայմանավորվել ենք առաջ գնալ Հայաստանին շտապօգնության զրահապատ մեքենաների տրամադրման հարցում. ԱՄՆ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին, դա նույնպես շարունակական թեմա է, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում:

«Ազատություն». - Անցած շաբաթ մենք երկուսս էլ Բրյուսելում էինք, որտեղ Հայաստանի արևմտյան գործընկերները խոստացան հավելյալ ֆինանսական աջակցություն, ու վերահաստատեցին իրենց հանձնառությունը Հայաստանի տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանը։ Արդյոք որևէ համաձայնագիր է ստորագրվել՝ երաշխավորելու, որ այս աջակցությունը լինի շարունակական՝ անկախ, թե ինչպես կավարտվեն մի քանի ամսից Բրյուսելում ու ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները:

Քրիստինա Քվին. - Պայմանավորվածությունն այն էր, որ մենք պարզապես շարունակելու ենք մեր շատ լավ և աճող երկխոսությունը։ Կարող եմ ասել, որ անցած մեկ տարում, ինչ ես եկել եմ Հայաստան, մեր հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում ընդլայնվել և խորացել են։ Եվ ես կարծում եմ, որ այն ամենը, որ մենք ընդգծեցինք բրուսելյան բարձր մակարդակի հանդիպմանը, պարզապես ցույց է տալիս այն առաջընթացը, որին հասել ենք, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին: Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում կշարունակենք առաջընթացը:

«Ազատություն». - Այսինքն, դուք կարծում եք, որ այդպես կլինի, բայց համաձայնագիր այդ հարցով չկա:

Քրիստինա Քվին․ - Դե, մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումները այս բոլոր հարցերի շուրջ։ Այնպես որ, այդ տեսանկյունից, իհարկե, մենք կշարունակենք զրույցը։

«Ազատություն». - Ինձ Բրյուսելում ասացին, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը, ինչպես կանադացիները արեցին անցած տարի։ Կհաստատե՞ք այս տեղեկությունը՝ կա՞ն արդյոք նման քննարկումներ։

Քրիստինա Քվին․ - Ո՛չ, մինչև հիմա մենք նման պլան չունենք, բայց, իհարկե, ապագայում ոչինչ չենք բացառում։

«Ազատություն». - Քանի որ բրյուսելյան հանդիպման օրակարգի հիմնական հարցը Հայաստանի դիմադրողականության բարձրացումն էր, կուզեի մի փոքր խորանալ այս թեմայի մեջ։ Վերջին հարցումների համաձայն անվտանգությունն է հայաստանցիներին ամենից շատ հուզող խնդիրը, և մենք տեսանք, որ Ֆրանսիան ամրապնդեց ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ՝ մատակարարելով զինատեսակներ՝ չնայած խոչընդոտներին։ Միացյալ Նահանգները կհետևի՞ Ֆրանսիայի օրինակին։

Քրիստինա Քվին․ - Ես կասեի, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին։ Դա նույնպես շարունակական թեմա է, և, կարծում եմ, որ վերջին մեկ տարում այս թեմայով զգալի ընդլայնում ենք ունեցել: Ընդամենը մի քանի օրինակ. անցյալ տարի մենք մեր առաջին համատեղ զորավարժությունն անցկացրինք 2008 թվականից ի վեր: Կարծում եմ՝ դա շատ կարևոր ազդանշան է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են աշխատել իրար հետ պաշտպանական ոլորտում, նաև հավելյալ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք շարունակել այդ աշխատանքը: Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել, և կաշխատենք և՛ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, և՛ ապա նաև, թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում:

«Ազատություն». - Բայց այս պահին, որքան հասկացա, որևէ քննարկում չկա զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ։

Քրիստինա Քվին․ - Իրականում, մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր զրահապատ շտապօգնության մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով:

Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱռաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Ոստիկանական մեծաթիվ ուժեր` Երիտասարդականում «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Հայտնի է, որ փողոցներն են փակ լինելուՏնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» Բացառություններ ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»59-ամյա Արթուր Մ․-ն ընկել է 11-րդ հարկից ու մահացելՓաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն ՄելիքյանԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն«Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ. ԹաթոյանՓաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկանԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ ՊատելՄեզ համար առաջնահերթ է արտաքին ոլորտում հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ ՊուտինԿոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ ՍրբազանԴիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք․ Բագրատ ՍրբազանԼեո Նիկոլյանը 21-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան ԳեղամյանըԻշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ ԳալստյանԻսրայելը վճռական է շարունակելու իր գnրծnղnւթյnւնները․ Իսրայելի պաշտպանության նախարարՇոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՍրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան ՈսկանյանԵվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը Երևանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանըՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԴանիաԽաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետՌԴ սահմանապահները շարունակում են դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված հենակետերիցՎաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներՔաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհըՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավորԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ինՀայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահինՔաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղինԵրիտասարդները երթ են անցկացնում Նոր ՆորքումՎազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը
Ամենադիտված