Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ու Եվրամիությունը բացատրվել են Մոսկվայի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանակցությունները սենսացիոն արդյունքների կամ սկանդալային հայտարարությունների չեն հանգեցրել, բայց Ռուսաստանի և Ադրբեջանի արձագանքները դեռևս բավականին կոշտ են, և հիմա Երևանն ու նրա արևմտյան գործընկերները պետք է արդարանան Մոսկվայի և Բաքվի առաջ, գրում է ng.ru-ն։

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը և Եվրամիությունը հանդես են եկել հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Բացի այդ, Բրյուսելը խոստացել է Հայաստանին 270 մլն եվրո հատկացնել սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Վաշինգտոնը հանրապետությանը կտրամադրի 65 մլն դոլար պետական  կառավարման բարելավման համար։
«Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Հանդիպումից հետո հայտարարության մեջ հստակ ուրվագծվեցին ոլորտները, որոնք չափազանց կարևոր են մեզ համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, նաև ընդգծել է, որ կողմերը անվտանգության հարցեր չեն քննարկել։ Այդ թվում Հայաստանի ներկայացուցիչները իրենց առջև խնդիր չեն դրել Երևան բերել ՆԱՏՕ-ի զորքերը։ Միրզոյանը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները և, համապատասխանաբար, չի կարող հստակեցնել իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում։
ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Փիթեր Ստանոն էլ ասել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը վկայում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին։ Ի թիվս այլ բաների, վիզային ռեժիմի ազատականացումն է գնալով ավելի հավանական դառնում, սակայն ասոցիացիայի բոլոր անդամները պետք է համաձայնեն դրան։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա ըստ Ստանոյի, Բրյուսելը չի  կարող դատավորի դեր խաղալ: «Մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, քանի որ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքին համապատասխանությանը: Մենք չենք օգտագործում լծակներ կամ պարտադրանք ինչ որ մեկին ինչ որ բան ստիպելու համար, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները օգնելու կողմերին լուծում գտնել: Եվս մեկ անգամ կընդգծեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պայմանավորվեն»,- ասել է դիվանագետը։ Միաժամանակ ԵՄ-ն դեմ չէ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը, եթե այն չխախտի հակառուսական պատժամիջոցները։ «Եթե ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում, որ եթե մեզանից ավելին եք ուզում, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- վստահեցրել է նա: Հայկական և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչների հայտարարությունները յուրօրինակ պատասխան են եղել ռուսական և ադրբեջանական քննադատություններին։ Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ հակառակ ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, ինքը կարծում է, որ Բրյուսելում բանակցություններն ուղղված են եղել իր պետության դեմ։ «Դա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- վստահ է Ալիևը։ Միևնույն ժամանակ նա Արևմուտքին զգուշացրել է Հայաստանը Հարավային Կովկասում իր զինված հենակետը չդարձնել։ Նրա խոսքով դա ապագայում կարող է ավարտվել մեծ աղետով։ Այդ առումով Ալիևը կարևոր է համարում Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնության ամրապնդումը։ Հատկանշական է այն, որ Բրյուսելում հանդիպման ավարտից հետո առաջին իսկ գիշերը Հայաստանի ևԱդրբեջանի միջև սահմանին (ինչը Բաքվում պայմանական են համարում) կրակոցներ են սկսվել։
Իր հերթին, Ռուսաստանի իշխանությունները Բրյուսելի բանակցությունները դիտարկել են որպես հավաքական Արևմուտքի հերթական փորձ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ։«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը Հարավային Կովկասի գործերին կարող է հանգեցնել տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ամենաբացասական հետևանքների»,- հայտարարել են Մոսկվայում։ Բացի այդ, նշվել է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Այդ ֆոնին Ռուսաստանի իշխանությունները կոչ են անում Երևանին չհետևել ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորհուրդներին, քանի որ այդ ճանապարհը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։
Հարևան պետություններից, որոնք կարող են լրջորեն օգնել կամ, հակառակը, վնասել Հայաստանին, բանակցություններին չի արձագանքել միայն Իրանը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ընդհանուր առմամբ շատ լավ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ, և թյուրիմացություններ չկան։
«Իրանի իշխանությունները միշտ ասում են, որ տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն միայն տարածքի երկրները, իսկ օտար պետությունների միջամտությունն անընդունելի է։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից հետո համապատասխան հայտարարություն չեղավ։ Ընդհակառակը, Երևանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Փարիզն ու Թեհրանը նույն դիրքորոշումն ունեն Հայաստանի հարցում։ Միգուցե՞ Հայաստանը խոշոր երկրների փորձադաշտի վերածելը համապատասխանում է Իրանի շահերին, քանի որ նա նույնպես ակնկալում է ստանալ իր մասնաբաժինը»,- ng.ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների ադրբեջանական«Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։
Հակառակ կարծիքին է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանը նյարդայնանում է Հայաստանի իր դիրքերն ինչ որ կերպ ամրապնդելու ցանկացած փորձից։ Ռուսաստանը իր հերթին, ավանդաբար, անհանգստանում է իր շահերի ոլորտում արևմուտքի ցանկացած միջամտությունից։ Դա Մոսկվայի համար հատկապես ցավալի է այսօր, հաշվի առնելով այն էկզիստենցիալ հակամարտությունը, որում ներգրավված են ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Իրանը նման խնդիրներ չունի, և չի հավատում, որ Երևանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի հենակետ Հարավային Կովկասում»,-պարզաբանել է փորձագետը։

Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Ալիևը նոր հայտարարություն է արելՄբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ Հայաստանի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ. ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական Վալեում անհետ կորած կնոջը մահացած են գտել «Ոսկե գնդակի» նոր ֆավորիտները. Վինիսիուսը գլխավորում է Goal-ի վարկանիշային նոր աղյուսակը Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»«Քաղաքագետը բացատրել է, թե ինչ հանգամանքներում Փաշինյանը հրաժարական կտա»Կանաչ բնությունն ու ձմեռը․ Նինոծմինդայում ձյուն է տեղում1948թ. հռչակվել է Իսրայել պետության անկախությունը. պատմության այս օրը (14 մայիս)Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»Արտակարգ․ Արարատում կրակոցներ են հնչելՆոր մանամասներ լրագրող Նարե Գևորգյանի վիճակից«Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ ԿարապետյանԿորուստ` Արամ Մելիքյանի ընտանիքում «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Դիլիջանի ոլորաններում մառախուղ էԻ՞նչ վիճակում է պատուհանից ընկած 2-ամյա երեխանՄի քանի կարևոր իրավական պարզաբանում՝ կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ․ Արման ԹաթոյանԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը ՌԴ-ից ուրան ներկրել Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱռաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Ոստիկանական մեծաթիվ ուժեր` Երիտասարդականում «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Հայտնի է, որ փողոցներն են փակ լինելուՏնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» Բացառություններ ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»59-ամյա Արթուր Մ․-ն ընկել է 11-րդ հարկից ու մահացելՓաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն ՄելիքյանԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն«Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ. Թաթոյան
Ամենադիտված