Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվարչապետը հասկացել է իր գլխին կախված վտանգը. հակասություններ իշխանության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և սպասելի էր, Ազգային ժողովում երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը իշխանությունը տարավ դեպի դռնփակ նիստ։

Թեև քննարկման նախաձեռնող ընդդիմությունը պնդում էր, որ նիստը պետք է կայանա դռնբաց, «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն ինչ արեց, որպեսզի փակ նիստում քննարկումներ լինեն, ավելին, ՔՊ-ից մեկ պատգամավորի և «Հայաստան» դաշինքից գրեթե մեկ տասնյակ պատգամավորների թույլ չտվեցին մասնակցել այդ քննարկմանը՝ նշելով, թե նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։

Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորները կաշկանդված էին փակ հանդիպումից մանրամասներ չհայտնելու, բայց նշեցին, որ նիստին մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումները տարբեր հարցերում հակասում են իրար։

Մասնավորապես` երեկ, Մհեր Գրիգորյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեռևս սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում գոյություն չունի, իսկ բոլոր հարցերը քննարկվելու են մեկ փաթեթով և ամբողջական կոնսենսուսի պետք է արժանանա։

ՔՊ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` ընդհակառակը, հանրությանը պարտադրում են օր առաջ լուծել Տավուշի 4 գյուղերի հարցը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի։

Մարտի 18-ին, դեռ Ոսկեպարում Փաշինյանը պնդում էր, որ եթե մինչև շաբաթվա վերջ գյուղերը չհանձնեն, ապա պատերազմ է լինելու։ Անցել է գրեթե 3 շաբաթից ավելի և պատերազմ չի սկսվել, ավելին, Մհեր Գրիգորյանի հայտարարությունը հակասում է Փաշինյանի ասածին։

Ավելի վաղ կարծիք էինք հայտնել, որ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման հարցերը փորձում են թողնել Մհեր Գրիգորյանի պատասխանատվության տակ` վերջինիս հայտարարելով Ռուսաստանի գործակալ:

Ըստ ամենայնի, Գրիգորյանը հասկացել է իր գլխի գալիքը և սլաքներն ուղղում է դեպի իր վերադաս` Փաշինյանը։

Նինա Այվազյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավ
Ամենադիտված