Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում

Հնարավո՞ր է, որ իշխանությունն իր ասելիքը ձևակերպի այնպես, ինչպես պետք է հասկանալ. սա հենց մանիպուլյացիայի դասական օրինակ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Թյուրիմացություն է եղել, երբ նախօրեին ասվել է, թե ՀՀ ԶՈւ ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշի մարզից սկսելը: Իրականում ես նկատի եմ ունեցել, որ այն որոշվում է սահմանազատման հանձնաժողովում, իսկ ԳՇ-ն պետք է հարցի վերաբերյալ ունենա իր հստակ կարծիքը։ Ես մի քիչ խառնել էի, կներեք»:

Այս մասին ապրիլի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ` Անդրանիկ Քոչարյանը:

Սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է, երբ իշխանության ներկայացուցիչներն լրջագույն հարցերի շուրջ հայտարարություններ են անում, ապա բացատրում են, թե իրականում ի՞նչ են նկատի ունեցել։

Ցայտուն օրինակ են հատկապես վարչապետի հայտարարությունները․ ինքը, երբ ասում էր, որ պատերազմի պատասխանատուն էր, նկատի չուներ, որ մեղավորն էր։

Երբ հայտարարում էր, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, նկատի ուներ այն, որ լավ կառուցված չէ։ Երբ հայտարարում էր, որ նահանջի հրամանն ինքն է տվել Կովսականում և Սանասարում, դա նկատի չուներ։

Այս շարքը կարելի է շարունակել անվերջ և այն օր օրի ավելանում է. կառավարություն-Ազգային ժողով` հարց ու պատասխանի ժամանակ, կառավարության նիստերին, մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներից հետո։

Անմասն չեն նաև ՔՊ պատգամավորներն ու նախարարները. Հակոբ Արշակյանը մի քանի անգամ տարբեր ձևով ներկայացրեց, թե ինչ է նկատի ունեցել լրագրողին հարվածելով, Ալեն Սիմոնյանն ամեն ճեպազրույցից հետո արդարանում է, թե նախորդում ինչ է նկատի ունեցել։

Օրինակ` այս անգամ կարիք կա բացատրել, թե ինչո՞ւ է ՀՀ քարտեզ հրապարակել, ապա ջնջել ու այլ քարտեզ հրապարակել։ Նույնիսկ Ալեն Սիմոնյանի մայրիկի հայհոյանքն էր այլ բան նշանակում։

Ի վերջո, դժվար է պատկերացնել աշխարհում մի պետություն, որտեղ իշխանությունը հայտարարում է մի փաստի մասին, ապա ասում, որ դա նկատի չունի և այլն։ Սա կառավարչի նկատմամբ ձևավորում է անլրջության մթնոլորտ։

Սովորաբար, ամբողջ աշխարհում այս դերը ստանձնում են հիմնականում PR ընկերությունները։ Տեսնես հնարավո՞ր է, որ ՀՀ ներկայիս իշխանությունն իր ասելիքը ձևակերպի այնպես, ինչպես պետք է հասկանալ, ասի այն` ինչ ինքը նկատի ունի։

Տարբեր մասնագետների գնահատմամբ սա հենց մանիպուլյացիայի դասական օրինակ է։ Հանրային կապերում կա ընդունված տեխնոլոգիա՝ հասարակությանը ներկայացնել առաջնային ինֆորմացիա՝ ինչ ցանկանում ես, որ հասարակությունը իմանա կամ ընկալի այդ տեսանկյունից, իսկ հետո հերքել այն։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ հերքող կամ բացատրող ինֆորմացիան ավելի թույլ հասանելի է, քան բուն կամ առաջնային ինֆորմացիան։ Անդրանիկ Քոչարյանի օրինակով՝ մարդիկ լսեցին, որ մեր ԳՇ-ն է որոշում կայացնողը, Ադրբեջանը պարտադրող չէ, իսկ «դա նկատի չունենալու» մասին տեղեկությունը մեծ մասը չի լսել։

ՀՀ իշխանության այդ հերքման, ճշգրտման մեջ հաճախ թողնում են արևմտյան մշակույթին հատուկ «հարցականներ», որոնք նույնիսկ առաջնային տեղեկատվությունը լսողի մոտ կասկած են առաջացնում, թե հենց նույն տեղեկատվությունն են հերքում։

Օրինակ՝ ՀՀ վարչապետը հարցնում է՝ «ես թիմի պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ», «ես ասե՞լ եմ, որ Տավուշի գյուղերը տալն, ինչ-որ բանի երաշխիք է», «Կա՞ երաշխիք, որ վաղը պատերազմ չի սկսվի» և այլն։

Քանի դեռ իշխանությունը հասարակությանը մոլորեցնելու և այդ կերպ աթոռ պահելու խնդիր ունի, երբեք ուղիղ չի նայի հասարակության աչքերին ու ասի այն, ինչ իրապես նկատի ունի։

Բալահովիտի բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կաՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) Զգուշացում վարորդներինԻնչ է կատարվում Օպերայի տարածքում. պատրաստվում են Փաշինյանի այցին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու Վլադիմիր Գասպարյանն ազատազրկվեց 11 տարովԽոշոր վթար՝ ԱրարատումՁերբակալվածների անուններ են հրապարակվել«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևիԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում ենՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Կարևոր․ ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխությունԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվելՀայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան 1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը դանակի և նռնակի սպառնալիքով ստիպել է կնջը մերկանալՀրատապ եթեր. հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Ողբերգական լուր․ Մեղրիից հայտնում են զոհերի մասինԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ» Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ» Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Աճ՝ ռուբլու շուկայումՕդի ջերմաստիճանը կրկին կնվազիՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. մանրամասներ Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ (լուսանկարներ)Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ ԱշոցքումԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառելՎրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրաՏեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները. ՀՀ ՊՆ
Ամենադիտված