ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


94 տարեկանում մահացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը

ՄՇԱԿՈՒՅԹ

94 տարեկան հասակում մահացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը, երկուշաբթի հայտնել են Էդինբուրգի համալսարանից, որտեղ աշխատել է պրոֆեսորը։

«Պրոֆեսոր Փիթեր Հիգսը կյանքից հեռացել է 94 տարեկանում։ Նա կյանքից հեռացել է երկուշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, կարճատև հիվանդությունից հետո տանը», - ասված է համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիգսը կանխագուշակել էր տարրական մասնիկներից մեկի՝ բոզոնի գոյությունը իր հայտնագործությունից 48 տարի առաջ, որն ի վերջո կոչվեց նրա անունով։

Հիգսը աշխարհահռչակ տեսական ֆիզիկոս էր։ Նա պարգևատրվել է մրցանակներով և մեդալներով՝ տեսական ֆիզիկայի ոլորտում ձեռքբերումների համար։ Մասնավորապես, նա Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի կողմից շնորհվող Դիրակի մեդալի, ինչպես նաև Բարձր էներգիայի և մասնիկների ֆիզիկայի մրցանակի դափնեկիր է։

Նա նաև Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ էր և Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular