Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ փակ քննարկումից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ փակ քննարկում տեղի ունեցավ՝ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով: Քննարկմանը մասնակցում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը բավականին թեժ է անցել: Նախ, ի սկզբանե, ՔՊ-ականները ջանք չխնայեցին, որ նիստը փակ ֆորմատով անցնի՝ պատճառաբանելով, թե գաղտնի հարցեր են քննարկելու: Ավելին՝ ընդդիմադիր մի քանի պատգամավորների՝ Սեյրան Օհանյանին, Լեւոն Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Մհեր Մելքոնյանին, Արմեն Ռուստամյանին, Մհեր Սահակյանին, Արթուր Սարգսյանին թույլ չտվեցին մասնակցել նիստին՝ հիմնավորելով, որ նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։ ՔՊ-ից գաղտնիության թուլտվություն չուներ Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել մանդատը: Քննարկմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել Արարատ Միրզոյանը, որը ջանասիրաբար պաշտպանել է Փաշինյանի առաջ քաշած հակահայկական թեզերը: Փոխարենը՝ Մհեր Գրիգորյանն է կառուցողական վարքագիծ դրսեւորել, ավելին՝ ընդդիմադիրներին ասել է, որ եթե էլի նման քննարկում նախաձեռնեն, կրկին պատրաստ է մասնակցելու: Թե՛ Միրզոյանի, թե՛ Մհեր Գրիգորյանի պատասխաններից պարզ է դարձել, որ իրականում, անգամ իշխանությունները չգիտեն՝ ի վերջո ինչ է սպասվում, երբ են մեկնարկելու սահմանագծման աշխատանքները, որ թվականի քարտեզներն են որպես իրավական հիմք ընդունվելու:

Քննարկման ժամանակ ընդդիմադիրները մի քանի հարցեր են բարձրացրել առ այն, որ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար պետք է հիմք վերցնել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը, եւ որ մինչ սահմանագծումը, նախ պետք է Ադրբեջանին զսպել, ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, այլապես կստացվի, որ Հայաստանը սպառնալիքի ներքո է գնում սահանազատման. սակայն իշխանականներն ակնարկել են, որ, ըստ էության, անզոր են այս հարցում: Բացի այս, ընդդիմադիրները նաեւ նշել են, որ սահմանազատման անվան տակ չեն կարող տարածքներ զիջվել Ադրբեջանին՝ առանց հանրաքվեի: Բարձրացված այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն անորոշ պատասխաններ են տվել:

Տեղեկացանք նաեւ, որ Միրզոյանին եւ Գրիգորյանին հարցեր են ուղղել «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող էր հանդես գալիս:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ
Ամենադիտված