Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


50 ժամ մեքենա վարելով` Սուրենը փրկել է ընտանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Ու որքան մոտենում էինք Հակարի կամրջին, այնքան մերոնց մոտ ավելանում էր մտավախությունը։ Քանի որ անչափահաս եմ, չգիտեին՝ ինչ կարող էր լինել ինձ հետ։ Ադրբեջանցիները մոտեցան, ստուգեցին մեր մեքենան ու հարցրեցին տարիքս, ես խաբեցի նրանց, ասացի՝ «16 եմ», իրենք էլ թե՝ «առա՛ջ գնացեք»»:

Ստեփանակերտցի Սուրեն Ասրյանը MediaHub-ին պատմում է իր ընտանիքին պատուհասած դժվարությունների, անկախ իր տարիքի ու կամքի՝ ստանձնած պարտավորությունների կատարման ու ցանկությունների մասին։ 

Սուրենի 16-րդ տարեդարձը Հայաստանում է լրացել։ Պարտադրված գաղթի ժամանակ նա ընդամենը 15 տարեկան էր, երբ հոր հետ կիսեց ընտանիքի հոգսն ու իր վրա վերցրեց հարազատների՝ անվնաս Հայաստան տեղափոխելու պատասխանատվությունը։

«Չափազանց մեծ ուշադրությամբ վարում էի ավտոմեքենան, որ հանկարծ ինչ-որ սխալ չանեմ, մերոնք չվախենան, մանավանդ, որ իմ պատասխանատվության տակ 3 անչափահաս երեխաներ կային»,- ասում է նա։

Ասրյանների ընտանիքը Ստեփանակերտը լքել է սեպտեմբերի 28-ին։ Մյուսներից ուշ, քանի որ Սուրենի հայրը՝ Սամվել Ասրյանը, ոստիկանության՝ Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի տեղակալն էր, ուստի ծառայության բերումով ուշ պետք է դուրս գային։ Իսկ մինչ այդ նրանք ստիպված անցան ևս մի դաժան փորձության միջով։ 

«Սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում պայթյունից տուժեց նաև հորեղբայրս՝ Հրայրը։ Նա ծանր վիճակում էր, երբ բերեցին հիվանդանոց, իսկ հաջորդ օրը տեղափոխեցին Երևան։ Դա մեր ընտանիքի համար երևի թե ամենածանր օրն էր։ Եթե անգամ շուտ դուրս գայինք Ստեփանակերտից, միևնույն է, խցանումների պատճառով մեր ուզած օրը հնարավոր չէր տեղ հասնել։ Պատրաստվեցինք, սեպտեմբերի 28-ին մենք էլ բռնեցինք գաղթի ճամփան ու 2 օր անց հասանք Հայաստան»,- ասում է պատանին։ 

Սուրենին մեքենա վարել սովորեցրել է հորեղբայրը, երբ նա դեռ 12 տարեկան էր։ Ասում է՝ պրոֆեսիոնալ վարորդ չէ, բայց ֆորսմաժորային իրավիճակում հաջողել է փրկել իր ընտանիքը։

«Հորս մեքենայի մեջ տեղավորվեցին մեր ընտանիքի անդամները, իսկ հորեղբորս մեքենայի մեջ՝ պապս, տատս, հորեղբորս կինն ու 3 անչափահաս երեխաները։ Այնքան եմ լարվել ճանապարհին, որ Եղեգնաձոր հասնելուց հետո, երբ մեր 2 ընտանիքները միավորվեցին, վերջապես աչք եմ փակել ու քնել»,- հիշում է նա։ 

Սուրենի հորեղբայրն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու չնայած սպիներին կամաց-կամաց առաջ է գնում։ Իսկ ինքը, որ տարիքից մի քիչ ավելի շուտ է մեծացել, տեղահանվելուց հետո դասերին զուգահեռ նաև աշխատել ու դրանով փոքրիշատե նվազեցրել է ընտանիքի հոգսը։ 

«Ես իմ ընտանիքի համար արել եմ, ինչ հնարավոր էր, մեծ բան չէ: Այդ ժամանակ ես մտածում էի հորեղբորս առողջության, ինձանից բավականին փոքր քույր-եղբայրներիս ու տատիկ-պապիկիս անվնաս տեղ հասցնելու մասին։ Ու երբ տեղ եմ հասել, միայն այդ ժամանակ եմ հասկացել, թե այս անգամ որքան երկար էր Արցախից մայր հայրենիք բերող ճանապարհը»,- հավելեց Սուրենը։

Հունան Թադևոսյան

Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ իսկ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ) Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ Անանյան Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)
Ամենադիտված