Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՈՒՂԻՂ. Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, որտեղ Փաշինյանն է գտնվում

Իշխանությունը գիտակցում է իր հակապետական գործողությունների հետևանքները․ Գիտակցելով՝ երկիրը տանում է նոր մղձավանջի․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իշխանության նպատակը՝ Ադրբեջանին հանձնել հայտնի գյուղերը, ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեց և գնահատականներ հնչեցին: Սակայն կարևոր դրվագներից մեկը, թե ով և ինչու որոշեց, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից և, մասնավորապես, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերից, մնում է բաց։ Ասում եմ՝ այսպես կոչված, որովհետև այն ինչի մասին հայտարարվել է՝ սահմանազատման ու սահմանագծման, սահմանների ճշգրտման հետ որևէ առնչություն չունի, որովհետև դրա հիմքում ընկած իրավական-փաստաթղթային բազայի և քարտեզների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն չկա»,- , ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ եթե չկա համաձայնություն, ապա «սահմանների ճշգրտում» ձևակերպման տակ փորձ է  արվում բավարարել Ադրբեջանի պահանջները և հերթական միակողմանի զիջումների գնալ:

«Հանրության ճնշող մեծամասնությունն այս գործընթացը դիտարկում է որպես միակողմանի զիջում, հանձնում, որովհետև նախ՝ իշխանության հռչակած սկզբունքների տրամաբանությունը չի տեսնում, երկրորդը՝ իշխանությունը նախորդ տարիներին, նմանատիպ իրավիճակներում, արդեն հասցրել է այս սկզբունքով այլ տարածքներ զիջել, կամ մարսել Ադրբեջանի կողմից բռնազավթածները և երրորդը՝ իշխանության նկատմամբ վստահության դիֆիցիտի պայմաններում, բնականաբար իշխանության քայլերի նկատմամբ հավատ գոյություն չունի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա կրկին շեշտեց իր  հիմնական հարցադրումը՝ ինչու որոշվեց սահմանների ճշգրտումը սկսել հենց Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց գյուղերից:

«Այն, թե ինչու է Ադրբեջանն ամեն ինչ անում, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսի վերոնշյալ 8 գյուղերից, միանշանակ պարզ է, որովհետև դրանց՝ Ադրբեջանի վերահսկողութան տակ անցնելը չափազանց մեծ հարված է լինելու Հայաստանի կենսունակությանը, իսկ սա իր ծանր հետևանքներն է ունենալու ՀՀ-ի և՛ անվտանգությանը, և՛ բանակցային դիրքերին, և՛ ենթակառուցվածքներին, և՛  սոցիալ-տնտեսական վիճակին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանում հաշվարկել են, որ այդ գյուղերի հանձնումից հետո Հայաստանն այնպիսի բարդություններ և անլուծելի խնդիրներ կունենա, որ ստիպված կլինի մնացած հարցերում ևս բավարարել ադրբեջանական պահանջները: Սա բերելու է ոչ միայն Ադրբեջանի ռեգիոնալ դերակատարման բարձրացմանը, այլ նաև Հայաստանի խոցելիության ճեղքվածքի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Իսկ ինչու է Հայաստանի իշխանությունը գնում այս ճանապարհով: Ինչու, օրինակ՝ սահմանների ճշգրտումը չի սկսում Կութականից, Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից, Տեղից կամ Ներքին Հանդից, որովհետև 2021-23 թվականների ընթացում Ադրբեջանը փուլերով ագրեսիայի է դիմել, և ՀՀ ինքնիշխան մի շարք տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հեռու եմ այն մտքից, որ իշխանությունը չի գիտակցում իր քայլերի քաղաքական, իրավական կամ անվտանգային հետևանքները և այն, որ դրանք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահն ու իրենց տեսակով հակապետական գործողություն են:

Իշխանությունն ինքն իրեն դրել է մի խաղի մեջ, որտեղ ի սկզբանե պարտված է և նույնիսկ այս ամենը գիտակցելով՝ երկիրը տանում է նոր մղձավանջի ճանապարհով` սեփական ժողովրդին վերածելով թշնամության թիրախի»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը` բառիս բուն իմաստով. Սրբազան (տեսանյութ)Կանադայում տեղի ունեցածը շատ նուրբ հարց է, չեմ ուզում արծարծել․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի թեմի հետ կապված լուրերի մասինԷս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱմբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է, հատկապես` Գագիկ Մելքոնյանը. Սրբազան (տեսանյութ)Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ)Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակիցՏեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՆիկոլն իր իշխանությունն ատամներով պահելու է, ժողովրդի ճնշումը պետք է ավելանա. Շարմազանով (տեսանյութ)Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավԱդրբեջանը որևէ հիմք չունի սովետական սահմաններ պահանջելու. ԱլավերդյանՈստիկանները զինված են արցունքաբեր գազով Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան Կարևոր․ մետրոյի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Ծեծկռտուք «Դվին» հյուրանոցային համալիրի մոտ ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանցԱսում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ)Տավուշում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ)ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար) Վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ ենՄեծաթիվ զորքեր են տեղափոխվում Երևանի կենտրոն (տեսանյութ)Բալահովիտի բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կաՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ) Զգուշացում վարորդներինԻնչ է կատարվում Օպերայի տարածքում. պատրաստվում են Փաշինյանի այցին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու Վլադիմիր Գասպարյանն ազատազրկվեց 11 տարովԽոշոր վթար՝ ԱրարատումՁերբակալվածների անուններ են հրապարակվել«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևիԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում ենՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Կարևոր․ ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխությունԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվելՀայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան 1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)
Ամենադիտված