ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերով» ոչնչացրել է Զապորոժիեում գտնվող ԱԹՍ-ների արտադրամասը և պահեստը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ռուսական բանակը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրով հարված է հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի ծանր անօդաչու թռչող սարքերի հավաքման կետին։ Այս մասին Telegram-ում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հարվածը հասցվել է Զապորոժիե քաղաքում գտնվող արտադրական օբյեկտին։ Արդյունքում ոչնչացվել է ոչ միայն ծանր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրամասը, այլև պահեստը, նշել են ռազմական գերատեսչությունում։

Հարձակումն իրականացվել է ի պատասխան ուկրաինական զորքերի՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով ռուսական նավթագազային և էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու փորձերին, ընդգծել է ՊՆ-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular