Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար․ «Գոյ» թատրոնի դերասան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գոյ» թատրոնը շարունակում է իր պայքարը՝ հանուն թատրոնի պահպանման։ Դերասանները նստացույց են անում, հանրային տիրույթում բարձրացնում են իրենց խնդիրը։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը զրուցել է թատրոնի դերասան Սամվել Թոփալյանի հետ։

- Պարո՛ն Թոփալյան, ինչո՞ւ հենց «Գոյ» թատրոնը հայտնվեց թիրախում։

- Դե իրենք հստակ են ասում՝ ՊՈԱԿ-ներ են օպտիմալացնում։ Իրականում, եթե մի բան լավ բանի համար է արվում, բոլորս էլ գիտակից մարդիկ ենք` կընդունենք ու կհասկանանք, բայց մենք վստահ ենք, որ դա լավ միտում չունի։ Առավել ևս, Սունդուկյանի հետ միացնելու այս ծրագիրը, մեզ այնտեղ չեն սպասում, գրկաբաց չեն ընդունում։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ դուռը փակեցին մեր առաջ և այլն։ Հաշվի առնելով այս ամենը` մենք այդ օպտիմալացման դեմ բողոքում ենք։

- Ո՞րն է «Գոյ» թատրոնի օպտիմալացման հետ չհամակերպվելու հիմնական պատճառը և ի՞նչ պահանջ ունեք։

- Ես հստակ գիտեմ, որ այդ գեղեցիկ, պուպուշ բառերի տակ ոչ մի լավ միտում չկա։ Մեր առաջ մի օրինակ արդեն ունենք՝ Կամերային երաժշտական թատրոնի տեսքով։ Սա տանելու է միայն վերացման, ջնջման։ Մեր պահանջը շատ հստակ է և պարզ՝ լինենք այն տարածքում, որտեղ 35 տարի ստեղծագործել և արարել ենք։ Կայացած թատրոն է, ուղղակի ուզում ենք նույն տարածքում հանդես գալ, որպես մասնավոր թատրոն։ Այսինքն՝ ոչ պետական աջակցությամբ աշխատել և արարել մեր տարածքում։

- Կամերային երաժշտության թատրոնն օպտիմալացման շրջանակներում միացել է Հակոբ Պարոնյանի անվան կամերային երաժշտական թատրոնին, բայց այնտեղ, ի սկզբանե, բեմի տրամադրման խնդիր կար և այլ տեխնիկական հարցեր։ Հիմա Սունդուկյանը պատրա՞ստ է «Գոյ» թատրոնին բեմը տրամադրել՝ հաշվի առնելով իր հագեցած խաղացանկը։

- Ես Կամերային երաժշտության թատրոնի օրինակը բերեցի ընդգծելու համար, որ հստակ, նույն ճակատագրին է արժանանալու «Գոյը»։ Մնացածը չգիտեմ, բայց արդյունքը լինելու է այն, ինչ տեսնում ենք։

- «Գոյ»-ում կայի՞ն ներկայացումներ, որ քաղաքական բնույթ ունեին և կարող էին խանգարել իշխանությանը։

- Ոչ մի ներկայացում միտումնավոր քաղաքական բնույթ չի ունեցել։ Իհարկե, ներկայացումների մեջ կան քննադատական տեքստեր, որը մենք 15 տարի առաջ էլ ենք խաղացել, դրանցից ավելի քննադատական ներկայացումներ Երևանում չկային։

- Մի հարց էլ Ձեր և Տիգրան Մանսուրյանի ստորագրահավաքին միանալու,   իսկ հետո հետ կանչելու մասին։ Ինչո՞ւ մաեստրոն այդպես արձագանքեց։

- Մաեստրոն այն կերպարն է, որ չեմ ուզում թեման արծարծվի, կցանկանայի, որ աղմուկը նվազեր։ Եղել է այնպես, ինչպես ասել եմ, ներկայացրել եմ, որ «Գոյ» թատրոնի հարցն է, ուզում ենք, նույն տարածքում մնանք, որպես մասնավոր թատրոն, աշխատենք ինքնաֆինանսավորմամբ։

- Եվ վերջում, այդ ստորագրություններից, նստացույցից, հանրությունից ի՞նչ արձագանք եք ակնկալում։

- Մեր օրերում, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ոչ մի տրամաբանական քայլերի և երևույթների հաջորդականություն չկա, այսօր կարող է սա լինել, վաղը՝ նա։ Այսինքն չես կարող պլանավորել՝ այսօր սա կանեմ, վաղը՝ նա։ Չկա նման բան, մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար։

Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ իսկ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ) Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ Անանյան Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Ամենադիտված