Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպեց Նիկոլը, շահեց Ալիևը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելյան հանդիպման ստվերները

Բրյուսելյան վերջին հանդիպումը բազում քննարկումների և վերլուծությունների առիթ դարձավ, որոնցից անմասն մնալ չեմ կարող: Այդ եռակողմ հանդիպման բովանդակությունը և հետևանքները հնարավոր է վերլուծել երկու հարթությունների մեջ՝ տեսանելի և անտեսանելի:

Առաջ անցնելով՝ ասեմ, որ չեմ հավատում, թե հանդիպումը միայն այն էր, ինչ մեզ հրամցրեցին. համատեղ հայտարարության և բրիֆինգին հնչեցրած կոնտենտը չափից ավելի «էժան» էր նման նախնական  մեդիաաղմուկի և ձևաչափի համար: Կասկած չունեմ, որ այն ուներ նաև փակ բովանդակություն, որն անգլերեն գրականության մեջ կոչվում է hidden agenda՝ թաքուն օրակարգ:

Հատկանշական է, որ եռակողմը տեղի ունեցավ NATO-ի 75-ամյակին նվիրված տոնակատարություններից անմիջապես հետո, որը գուցե թելադրված էր Բլինքենի և Ֆոն դեր Լեյենի լոգիստիկ հարմարություններով, սակայն ստեղծված գեոպոլիտիկ վիճակում նման էր NATO-ի ծննդյան քեֆի after-party-ին:

Կազմակերպիչները, փարատելու համար թուրք-ադրբեջանական անհանգստությունները, նախապես հայտարարել էին, որ հանդիպումն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ տնտեսական և դեմոկրատական բնույթ: Այս ֆոնի վրա ողբալի են ԱԳ նախարարի պաշտոնին աշխատող Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները, թե եռակողմին շեշտվել է ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որոնք ընդամենը հպանցիկ հիշատակված են համարել հայտարարության նախաբանում, և որոնց հետագայում չկա և ոչ մի անդրադարձ:

Բուն հայտարարության տեքստը շատ թույլ էր, և խնդիրը միայն ֆինանսական աջակցության ծիծաղելի ծավալների մասին չէ: Անգամ հայտարարված տեքստում չկան, օրինակ, հիշատակումներ միջազգային դոնորների կոնֆերանս կազմակերպելու հնարավորության մասին, չկա անդրադարձ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին (այս ֆոնին Արարատ Միրզոյանի «կռուտիտը» «զանազան վիզային ռեժիմների» հնարավոր կիրառման մասին էլ ավելի է աչքի զարնում):

Կողմերն այնքան էին վախեցած Ալիևից, որ հայտարարության մեջ չեն հիշատակել անգամ ԵՄ դիտորդական առաքելության մասին Հայաստանում, որպեսզի «տարածաշրջանային բնույթ» հանդիպմանը չհաղորդեն: Այս առումով Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի կողմից հիշատակումն այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ Սևծովյան էներգետիկ մալուխին, որի հիմնական փայատերերից մեկը հենց Ադրբեջանն է, ում համաձայնությունը պարտադիր է լինելու Հայաստանի հնարավոր միացման դեպքում: Պատկերացնում եք չէ՞, թե նման համաձայնության դիմաց Ալիևը ինչեր կարող է պահանջել Հայաստանից: Չմոռանանք նաև, որ Արցախի էներգետիկ կարողությունների կորստից հետո և Մեծամորի ԱԷԿ-ի մշուշոտ ապագայի ֆոնին Հայաստանի էներգետիկ հեռանկարները խիստ կասկածելի են, և մենք մեծ հավանականությամբ կարող ենք էներգիա արտահանող երկրից վերածվել ներկրող երկրի:

Խիստ հիասթափեցնող էր նաև Արցախին վերաբերող օրակարգը, որը սահմանափակվեց միայն հումանիտար օգնության հարցերով: Անգամ այն դեպքում, որ հանդիպումը չպետք է ջղայնացներ Ադրբեջանին իր օրակարգով, նույն հումանիտար բլոկի ներքո չկար և ոչ մի հիշատակում հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման անհրաժեշտության մասին: Հիշատակված չէր նաև Արցախում հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Իմ ունեցած տեղեկություններով՝ Փաշինյանը փորձել է ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի թեմա բացել նաև այն պատճառով, որ ստիպված չլինի պարբերաբար հիշատակել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ձեռքբերում համարվող CEPA-ն՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք: Սակայն եվրոպացիք գրեթե բաց տեքստով իրեն ասել են, որ դուք անգամ CEPA-ն իրականում նորմալ չեք կատարում, որ ակնհայտ կաղում եք իմպլեմենտացիայի մեջ, ուստի ավելի լավ է իրոք զբաղվեք ճյուղային բարեփոխումներով, որոնք նախատեսված են CEPA-ով: Իսկ որպեսզի բավարարեն Նիկոլի PR-տենչանքը՝ իր օրոք ինչ-որ նոր թուղթ ստորագրելու, արհեստականորեն փքելու են ԵՄ-Հայաստան Գործընկերության ծրագիր կոչվող աշխատանքային թղթի կարևորությունը:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա ակնհայտ է, որ նա այս եռակողմից դուրս եկավ մաքսիմալ շահած: Նախ իրեն հաջողվեց գոնե տեսանելի հատվածում Բրյուսելյան հանդիպման օրակարգից հանել տարածաշրջանային հարցերը, ինչը միանշանակ ձեռնտու էր նաև Արևմուտքին, որպեսզի Հայաստանի հետ օրակարգում կենտրոնանա հիմնականում Մոսկվայի դեմ տարվող խաղի վրա: Ալիևը հասավ նրան, որ և՛ Բլինքենը, և՛ Ֆոն դեր Լեյենն իրեն առանձին զանգերով լրացուցիչ կարևորեցին և «հանգստացրեցին»: Այս արևմտյան ժեստերը նա վստահաբար օգտագործելու է նաև իր երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեմ միջազգային լարվածությունը թուլացնելու համար: Միաժամանակ կտրուկ և կոշտ խոսելով այդ հանդիպման դեմ՝ Ալիևը լրացուցիչ միավորներ վաստակեց Մոսկվայի աչքերում՝ «Նիկոլը քըխ է, ես լավն եմ» սխեմայով:

Արդյունքում՝ ստացվում է, որ Բրյուսելում հանդիպեց Նիկոլը, բայց շահեց Ալիևը: Եվ այս առաջին հայացքից պարադոքսը Փաշինյանի ավանտյուրիստական և տգետ արտաքին քաղաքականության հերթական հետևանքն է:

Հ.Գ. Արևմուտքի կողմից նիկոլական «դեմոկրատիայի» մասին դատարկ կենացներին չեմ էլ անդրադառնում: Իրական վիճակը գիտենք և՛ մենք, և՛ պատկան միջազգային կազմակերպությունները (Freedom House, TI, Heritage, EIU և այլք): Արևմտյան ներկայիս էլիտայի համար եվրոպական արժեքները վերածվել են քրքրված լաթի, որն օգտագործվում է՝ ըստ իրենց նպատակահարմարության: Երևանի և Բաքվի բանտերում նստած հայ քաղբանտարկյալները՝ վկա:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

07.04.2024թ.

Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ իսկ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե ՀովհաննիսյանՏարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ) Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ Անանյան Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր
Ամենադիտված