ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրոկուսի մոտ ահաբեկիչների կողմից վրաերթի ենթարկված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից (լուսանկար)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրոկուսի մոտ ահաբեկիչների կողմից վրաերթի ենթարկված 8-ամյա Իլյան դուրս է գրվել հիվանդանոցից։ Մինչ երեխան շարժվելու է անվասայլակով։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Իլյայի մայրը SHOT-ին պատմել է, որ բժիշկները բառացիորեն մաս առ մաս հավաքել են նրա ազդրն ու կոնստրուկցիա տեղադրել նրա ոսկորի մեջ: Տղան կսկսի ոտքի կանգնել մոտ երկու շաբաթից, երբ նրա կոտրված հատվածն ապաքինվի։ Այնուհետև նա կկարողանա քայլել հենակներով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ վերականգնումը կտևի ևս մի քանի ամիս։

Ինքը՝ Իլյան, պահպանում է տրամադրությունը, ցանկանում է «սառույցի վրա» վերադառնալ։ Տղան հոկեյ է խաղում: Նրա թիմի խաղացողները սաղավարտներին փակցրել են «Իլյա, մենք քեզ հետ ենք» կպչուն պիտակներ ու սպասում են նրա վերադարձին։

Լուսանկարներն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular