ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուրգանի օդանավակայանը և այլ օբյեկտներ հայտնվել են ջրհեղեղի վտանգի տակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տարածաշրջանում հեղեղման պատճառով Կուրգանի օդանավակայանը հայտնվել է ջրհեղեղի վտանգի տակ։ Այս մասին հայտնել է Կուրգանի շրջանային արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Յուրի Զեմլյանսկին։

Անբարենպաստ իրավիճակը ստեղծվել է Ղազախստանի գարնանային վարարման ու ջրամբարներից ջրի բացթողման պատճառով, որն ավելացել է ավելի քան 50 անգամ։ Զեմլյանսկու խոսքով՝ Կուրգանի օդանավակայանը, ինչպես նաև 62 բնակավայր, ավելի քան 30 կամուրջ ու հինգ արդյունաբերական օբյեկտ, ընկնում են հեղեղումների և ջրհեղեղների գոտում։

«Ձեռնարկվում են միջոցառումներ ափերի պահպանության ու գետերի հուների կանխարգելիչ մաքրման ուղղությամբ՝ սելավի հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,- նշել է պաշտոնյան։

Կուրգան շրջանի որոշ հատվածներում սկսվել է տեղի բնակիչների տարհանումը։ Ավելի քան հինգ հազար մարդ արդեն լքել է տները, ջրհեղեղի հետևանքով կարող է ջրի տակ մնալ ավելի քան 10 հազար տնային տնտեսություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular