ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1992 թ. Բալահովիտի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ. պատմության այս օրը ( 08 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ ՀանաՄացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան և Բելառուս՝ Զինկոմիսարիատների աշխատողների օր, Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1948 –ծնվել է պետական և քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը։
1964 –ծնվել է երգահան, երգիչ, կիթառահար Արմեն Մովսիսյանը։
1986– ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործել է վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը:
1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի՝ նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։
- Սիտալչայ ռազմաբազայից, որտեղ տեղաբաշխված է եղել Ռուսաստանի 80-րդ կործանիչների առանձին ավիագունդը Վագիֆ Կուրբանովը գողացել է Су-25 կործանիչ և այն հանձնել Ադրբեջանին։
1997-Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։
2005- Երևանում տեղի է ունեցել «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:
2008- Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:
2015-ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
2016-ապրիլյան պատերազմից հետո համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։
2018-«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։
2020-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ «ելակը մտավ բանակ»։
2021- Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 600 դեղաչափ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 –դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։
1185 —Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել ս եղբոր՝ Ալեքսեյի կողմից։
1271 —մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալյե ամրոցը։
1336 –ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։
1480 —կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք՝ մուսուլմաններից Օտրանտոն (Հարավային Իտալիա) հետ նվաճելու նպատակով։
1513 —ծովագնաց Խուան դե Լեոնը ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։ 1525 —լեհ-տևտոնական պատերազմը ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի Պրուսիան նախկիում լինելով օրդենյան եկեղեցիական պետություն վեր է ածվել հերցոգության Լեհական թագավորության տիրապետության տակ։
1548 – Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:
1692 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։
1766 —ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։
1820– Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայումս պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:
1830 —Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։
1848 – վախճանվել է իտալալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։
1853 —բացվել է առաջին պաշտոնապես գրանցված շախմատային ակումբը։
1859 –ծնվել է ավստրիացի մաթեմատիկոս Էդմունդ Հուսերլը։
1869 —ծնվել է ամերիկացի բժիշկ-վիրաբույժ Հարվի Կուշինգը, որը հանդիսանում է ուղեղի վիրահատությունների ստեղծողներից մեկը։
1911– հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:
1918 —խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։
1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվել է շարիաթի դատարանը։
1938– ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։
1941 –վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։
1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ղրիմյան օպերացիան, որի ընթացքում Ղրիմը ամբողջությամբ ազատագրվել է գերմանա-ռումինական զորքերից։
1966 —Լեոնիդ Բրեժնևը ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։
1967 —Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։
1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է 46 երեխա։
1971– Լոնդոնի մերձակայքում տեղի է ունեցել գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվել է նրանց հիմնը և դրոշը:
1971-վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օփել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օփելը։
1973– վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։
1980 – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:
1984 —վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։ 1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը անդամակցել է ՄԱԿ-ին։
2010 —Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։
2013 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։
2018 —վախճանվել է խորհրդային և վրացական երգչուհի և դերասանուհի Լեյլա Աբաշիձեն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular