ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոզամբիկի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 91 մարդ է զոհվել Մոզամբիկում այն բանից հետո, երբ  լաստանավը խորտակվել է ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ տեղական իշխանություններին հղումով։

Նրանց տվյալներով՝ նավի վրա եղել է 130 մարդ։ Նավը ծանրաբեռնված էր և պիտանի չէր ուղևորներ տեղափոխելու համար, հայտնում է գործակալությունը Նաամպուլա նահանգի պետքարտուղարի խոսքերը։

Նրա խոսքով՝ նավի վրա խուճապ է սկսվել տարածվող խոլերայի համաճարակի մասին կեղծ տեղեկությունների պատճառով՝ ուղևորներից շատերը փորձել են ցամաք հասնել։ 

Զոհվածների թվում կան մի քանի երեխաներ: Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Նավաբեկության պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular