Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․ այսօրվա պայքարը հողից ավելի ճշմարտության մասին է. Պատգամ Ոսկեպարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատ Սրբազանի քարոզը Ավետման տոնին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց․

«Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․ այսօրվա պայքարը հողից ավելի ճշմարտության մասին է. Պատգամ Ոսկեպարից։

Այսպիսին էր հրեշակի և փոքրիկ աղջնակ Մարիամի երկխոսության ավարտը, վերջին խոսքը մարդունն էր. «Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը: Եվ թող ինձ պատահի ըստ քո խոսքը»։ Վերջին խոսքը եղավ մարդու ամբողջական հանձնառությամբ, ամբողջական պատասխանատվությամբ։ Մեր ամբողջ կյանքը Աստծո և մարդու խոսակցության մասին է, որի հետևանքով մարդը կա՛մ ընդառաջում է և դառնում համագործակից, կա՛մ մերժում է և դառնում իր աղետի և կործանման պատճառը

Աստծո ձեռքը անընդհատ մեկնված է մեզ։ Մենք մեր կյանքից կարող ենք դատել` ինչպիսին է մեր` մարդու և Աստծո հարաբերությունը՝ կա՞, թե՞ չկա ընդհանրապես։

Մարդիկ հարցնում են՝ երբ չեմ տեսնում Աստծուն, ինչպե՞ս հավատամ, շատ եմ ուզում հավատալ։ Թթվածնի օրինակը բերենք․ մենք ապրում ենք թթվածնի տիրույթում, չենք տեսնում թթվածինը, բայց այն մեզ ամենաանհրաժեշտն է։

Գտնվում ենք Ոսկեպարում` խորհրդանիշ դարձած միջավայրում` 7-դարում կառուցված Սուրբ Աստվածածնի անունով օծված սահմանապահ տաճարում։ Աստծո կամոք, ժամանակների մեջ, այնքան կընդլայնվեն մեր երկրի սահմանները, որ այս տաճարը կլինի ոչ թե սահմանապահ, այլ կդառնա համայնքի կենտրոն։ Դա տեղի կունենա մեր հանձնառությամբ, պատասխանատվությամբ և զոհաբերվելու պատրասխանատվությամբ

Աստվածամոր պես իր անունով հռչակված այս տաճարն էլ այսօր իր թևերը տարածել է մեր ողջ Հայաստանի, մեր ողջ ժողովրդի վրա: Այս փոքրիկ տաճարն էլ հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հաղթանակի խորհրդանիշը

Այստեղ է վճռվում և որոշվում Հայոց կյանքը։ Մարիամը վճռական գտնվեց ասելու` համաձայն եմ, վճռական գտնվեց` ասելու այո ճշմարտությանն ու արդարությանը՝ չնահանջելու պայմանով, չհանձնվելու պայմանով․․․ Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը ԱՅՈ ասելու։ Ասում եմ՝ այո, ոչ միայն որովհետև հավանում եմ դա, այլ ապրում եմ դա։ Գտնվում ենք տարատեսակ հարձակումների մեջ, պետականության կորստյան վտանգի առջև: Այս պայքարը ֆիզիկական չէ, սա հոգու և մտքի պայքար է:

Մեզ հրավեր կա բոլորիս ․․․

Ներքին թշնամիներն իրենց իսկ բերած դժվարության պատճառով մեզ բոլորիս փորձում են բանտարկել, կապել, կաշկանդել, սպառնալ․․․ մենք պետք է հաղթենք, որպեսզի ինչպես ասում է Սուրբ Վարդանը` բարձրանա ճշմարտության կողմը

Այսօրվա մեր պայքարը հողից ավելի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին է։ Ճշմարտությունը ազատագրող է, սուտը` կաշկանդող։ Ընտրության առջև ենք` ի՞նչը և ո՞ւմ ենք ընտրելու` ճշմարտությունը, թե սուտը, արդարությունը, թե կեղծիքը, Աստծուն, թե սատանային, Հարությունը, թե գերեզմանը, Անմահությունը, թե մահը։

Մեր շնորհավորանքներն ենք հղում մեր նահատակների մայրերին, քույրերին, այրիներին, դուստրերին։

«Այս օրերը հիշեցնում են Վարդանանց պատերազմից հետո Եղիշեի նկարագրած պատկերը. Հայոց փափկասուն տիկնայք, հանապազ ոտաբոբիկ քայլում էին․․․ նրանք, ովքեր սովոր էին փափուկ գահավորակների, բազմոցների, այսօր ապրում են բաց երկնքի տակ․․․

Այսօր մեր մայրերին, քույրերին, դուստրերին այդ պատկերի մեջ եմ տեսնում, ովքեր այսօր կրում են հայության լավագույն ձգտումներն ու իղձերը, որոնք պատճառ ու միջոց են լինելու մեր կյանքի ազատագրության ու փրկության․․․»։

Ավետման խորհուրդը՝ մայրության և գեղեցկության տոն․ սա գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու մեզ մեր մտածողության զուլալությունը, թե ինչպես ենք մենք տեսնում ու գնահատում մեր մայրերին ու քույրերին` որպես ՄԱՅՐԵՐ և որպես ԳԵՂԵՑԻԿՆԵՐ

Այսօր կանգնած ենք վճռական ժամանակների մեջ։ Այսօր Ոսկեպարը դարձել է ՊԱՅՔԱՐԻ և ՀԱՂԹԱՆԱԿԻ խորհրդանիշ։ Այն մինչև այս պահը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը, և այն կկարողանա նաև միջոց դառնալ այդ խորհրդանիշը հասցնելու ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ գագաթին։ Մեր կյանքն այստեղից սկսվում է, բայց այստեղ չի ավարտվում․․․

Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․․․ Ոսկեպարի տաճարը ժամանակին չղջիկների բնակավայր էր, մարդկային ներկայությունից չղջիկները հեռացան․․․ մեր կյանքի «չղջիկների» հետ էլ է այդպես լինելու․․․ Այնտեղ, որպեղ մարդը հոգով ներկա կլինի, խավարասեր չղջիկները չեն լինի։

Դուք լույսով ու հոգով ներկա եղեք, հաղթանակն էլ կունենաք․․․ Մենք լույսով ենք հաղթելու․․․»։

 

Քիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Հիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ամենադիտված