Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վճռվում և որոշվում է հայոց կյանքը․ Բագրատ սրբազանը Ոսկեպարում քարոզ է կարդացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագից հետո քարոզ է արել։

Սրբազանի խոսքով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով օծված և հայությանը որպես ժառանգություն կտակված Ոսկեպարի եկեղեցին խորհրդանիշ է դարձել։ Բագրատ եպիսկոպոսն այն նաև դեռևս սահմանապահ տաճար անվանեց։

«Ձեր մտքերը թող չխանգարվեն «դեռևս» բառից, այդպես ասելով նկատի ունեմ, որ Աստծո կամոք ժամանակի ընթացքում այս տաճարը կդառնա ոչ թե սահմանապահ, այլ համայնքի կենտրոնը»,- քարոզի ընթացքում ասաց հոգևորականը։

«Դա տեղի կունենա մեր պատասխանատվությամբ, զոհաբերությամբ և հանձնառությամբ։ Կամ և մնում եմ Տիրոջ ծառան, և թող այդ բոլորը պատահեն ինձ։ Սա ճշմարտությանը հանձնվելու մեծագույն սխրանք է և քայլ։ Աստվածամայրը երկնքի և երկրի սահմանը ջերմությամբ է պահում, մեզ ներառում իր մեջ, մեզ համար բարեխոսում երկնքում ու երկնքի շնորհները հեղում մեզ վրա՝ որպես հովանավոր մայրը մեր բոլորի»,- նշեց Սրբազանը։

Նա վստահեցրեց՝ Ոսկեպարի եկեղեցին էլ, որը սահմանագծում է, խոսում է այդ հովանավորության, շնորհներ բաշխելու, պաշտպանության, նաև կյանքի վերածննդի խորհրդանիշը լինելու մասին։

«Այս փոքրիկ տաճարը, ինչպես Աստվածամայրն էր, այսօր իր թևերը տարածել է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Հենց այս տաճարը հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հովանավորը, խորհրդանիշը, ինչպես նաև պաշտպանն ու զորությունը։ Այդպիսով այն կարող է նույնիսկ մեր հաղթանակի խորհրդանիշը դառնալ։ Այստեղ է վճռվում հայոց կյանքը, նույնիսկ չեմ ասում ապագա կյանքը, այլ այսօրվանը, և այսօրվանից բխած գալիքը»,- ասաց Տեր Բագրատ եպիսկոպոսը։

Հայր Սուրբը շեշտեց՝ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր վճռական ժամանակներում են ապրում, իսկ Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ, աշխարհագրական տարածք լինել, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։ Նրա պնդմամբ՝ Ոսկեպարը մինչ այս պահը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը և այն կկարողանա հայության հաղթանակի միջոցը դառնալ։

Քարոզից զատ Բագրատ Սրբազանը նաև շնորհավորեց հայ կանանց Ավետման տոնի առթիվ և շեշտեց՝ հենց նրանք են ամենապատասխանատու և դժվարին ժամանակներում ոգեշնչում հայ քաջորդիներին հաղթանակների։ Նրա խոսքով՝ այսօր իրենք են սեփական ուսերի վրա կրում համայն հայության բեռը ու կանայք են լինելու հայի կյանքի ազատագրման և փրկության միջոցը։

Արտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ
Ամենադիտված