Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարվել է. պետությանը կվերադարձվի շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար

ԻՐԱՎՈՒՆՔ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ 689 մլն 764 հազար դրամ: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ բավարարվել է Գլխավոր դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

 Ներկայացված հայցադիմումի փաստական հիմքի համաձայն, Սամվել Մայրապետյանն ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006 թվականի ընթացքում, ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով, «Գլոբուս» ՍՊ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում ներառել է շուկայական արժեքից էականորեն ցածր գներ:

Արդյունքում՝ Գագիկ Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև «Կենտրոն» նոտարական տարածքի գրասենյակում կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է շուրջ 66.000 դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 դրամ:

 Այնուհետև, նշված գործարքներից առաջացող հարկային պարտավորությունների վճարման նպատակով՝ 2006 թվականի երկրորդ եռամսյակի՝ ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3 մլրդ 72 մլն 651 հազար դրամի փոխարեն՝ ներկայացրել է ընդամենը 228 մլն 696 հազար 200 դրամ ԱԱՀ գումարի հաշվարկ. այսինքն՝ պակաս է հաշվարկել ԱԱՀ-ի 2 մլրդ 843 մլն 955 հազար դրամը:

Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում և, հաշվի առնելով ընկերության համախառն եկամուտից նվազեցվող ծախսերը, 2006 թվականի շահութահարկի գումարն ակնկալվող 2 մլրդ 846 մլն 243 հազար 830 դրամի փոխարեն՝ Գագիկ Հակոբջանյանը ներկայացրել է 11 մլն 435 հազար դրամի չափով. այսինքն՝ պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2 մլրդ 834 մլն 808 հազար դրամ:

Հետագայում, Գագիկ Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով՝ Սամվել Մայրապետյանի հանձնարարությամբ նախաձեռնել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 05.04.2024 թվականի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4.4 մլրդ դրամ (11 մլն ԱՄՆ դոլար) (գումարի չափը որոշվել է դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա):

ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին Արման Թաթոյանը միացավ շարժմանը Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունըՄինչև -1, -2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինի ՀՀ-ումԱդրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղումԹշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին․ Վարդան Ոսկանյան Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն ՀայաստանիՄայիսյան ձյուն՝ Հայաստանում Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանըԼարսը փակվեց5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Ամենադիտված