ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյուզան Խարդալյանի «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում և Լոնդոնում (լուսանկար)

ՄՇԱԿՈՒՅԹ

Շվեդահայ ճանաչված կինովավերագրող, ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանի նոր՝ «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի մեծ պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնի համալսարանում՝ «Genocidal Captivity» խորագրի ներքո, Լոնդոնի համալսարանի և Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվի՝ Վիների գրադարանի (The Wiener Holocaust Library) նախաձեռնությամբ:

Մինչ այդ, ապրիլի 24-ին ֆիլմը կցուցադրվի Հայաստանում՝ «5-րդ ալիք» հեռուստատեսության եթերում:

Ֆիլմը եզդիների ցեղասպանության, արտաքսման, եզդի կանանց առևանգման, բռնաբարության մասին է, որն իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից՝ Հյուսիսային Իրաքի գրավումից հետո։ Երեք եզդի կանանց՝ Ղասունի, Դալալի և Լամիայի ճակատագրերի միջոցով ռեժիսորը վեր է հանում մի ողջ ժողովրդի ողբերգություն: Սյուզան Խարդալյանը 5 տարի հետևել է ԻՊ զինյալների գերությունից փրկված կանանց, որոնք նոր կյանք են սկսել Գերմանիայում: Ֆիլմում զուգահեռներ են կան եզդիների և Հայոց ցեղասպանությունների միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular