ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոց­խի վրա. Հա­յաս­տա­նը վտան­գում է կրկնել Ուկրա­ի­նա­յի փոր­ձը ԵՄ ճա­նա­պար­հին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«vz.ru»–ն «Քաղաքագետ. Հայաստանը վտանգում է կրկնել Ուկրաինայի փորձը ԵՄ ճանապարհին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն այժմ ձգտում է եվրաինտեգրման, սակայն հետխորհրդային տարածքում նմանատիպ այլ նախագծերն ավարտվել են անհաջողությամբ, լավագույն դեպքում Երևանը կարժանանա Վրաստանի ճակատագրին՝ ԵՄ-ին անդամակցելու անընդհատ հեռացվող «բլիթով», վատագույն դեպքում կկրկնի Ուկրաինայի ճանապարհը, vz.ru թերթին ասել է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ ԵՄ անդամակցությունը երկրի համար ամենաճիշտ ու ցանկալի տարբերակն է։

«Դատելով Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններից՝ երկիրը ցանկանում է գնալ Ուկրաինայի, Վրաստանի և հետխորհրդային տարածքում եվրաինտեգրման այլ «հաջող» օրինակների ճանապարհով։ Սա կոչվում է կանգնել փոցխի վրա և մտածել, թե ինչո՞ւ է այն հարվածում ճակատիդ,- ասել է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը,- Երևանը կարող էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, բայց Փաշինյանի հաղթանակից հետո մենք տեսանք, որ երկիրը բռնեց ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը։ Հանրապետությունը լաց է լինում, ծակում է իրեն, բայց շարունակում է կակտուս ուտել»։ Կարելի է կռահել, թե ինչ է սպասվում Հայաստանին վերջնակետում, տեսանելի են մի քանի տարբերակներ։ Երևանը լավագույն դեպքում կլինի հավերժ սպասողական վիճակում, ինչպես Վրաստանը, ԵՄ անդամակցության բլիթը առաջները կպահեն ու կամաց-կամաց կհեռացնեն։

Վատագույն սցենարի դեպքում Ուկրաինայի ճակատագիրը կարող է կրկնվել»։ «Ռուսաստանի համար Հայաստանի նման ընտրությունը ռիսկեր է պարունակում։ Պետք է հասկանանք, որ մեր սահմաններին անկայունության կետեր ստեղծելու քաղաքականությունը վաղուց է կիրառվում Արևմուտքի կողմից։ Ավելին, պետք է սպասել դրա ակտիվացում: Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ մենք չենք կարող Երևանին որոշակի ուղղվածություն պարտադրել։ Սակայն Մոսկվան պետք է շարունակի տեղեկատվական աշխատանքը երկրում, աջակցի ռուսամետ տրամադրություններին, բացատրի մեր պետության հետ համագործակցության առավելությունները և ընդգծի ներկայիս ուղին շարունակելու թերությունները»,եզրափակել է Կորնիլովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular