ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգուշանում են․ Իսրայելը տասնյակ դեսպանատներ է փակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ 28 իսրայելական դիվանագիտական ​​ներկայացուցչություններ փակվել են աշխարհի տարբեր երկրներում, հայտնում է NEWSru.co.il-ը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ աղբյուրներին։
Նշվում է, որ դա պայմանավորված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների մահվան համար վրեժ լուծելու՝ Իրանի սպառնալիքներով։

Հաղորդվում է, որ դեսպանատները փակելու որոշումը կայացրել է արտաքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը՝ խորհրդակցելով անվտանգության գլխավոր ծառայության հետ։

Առաքելության աշխատակիցներին խնդրել են առայժմ չներկայանալ աշխատանքի, լինել զգոն և ժամանակավորապես խուսափել Իսրայելի հետ կապված վայրեր այցելելուց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular