ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերը անօդաչու սարքերը գրոհել են Ռուսաստանի տարածքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոստովի մարզում 44 անօդաչու թռչող սարք են խոցել, մեկը՝ Սարատովի մարզում:

Այս անգամ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ըստ տարածաշրջանների, թե քանի անօդաչու թռչող սարք է խոցվել գիշերվա ընթացքում։

Վեց անօդաչու թռչող սարք է կործանվել նաև Կրասնոդարի երկրամասում և մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի շրջաններում, հայտնում է ռազմական գերատեսչությունը։

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Պատերազմական պայմաններում անհնար է արագ ստուգել պատերազմող կողմերի իշխանությունների հայտարարությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular