ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՀՕՊ ուժերն անցած գիշեր խոցել են 53 անօդաչու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական ՀՕՊ ուժերը Ռոստովի, Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր խոցել են 53 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռոստովում որսացել և ոչնչացրել են 44, Սարատովում՝ 1, Կուրսկում՝ 1, Բելգորոդում 1, Կրասնոդարում՝ 6 անօդաչու»,- հայտնել են գերատեսչությունից։

Կուրսկում հրդեհ է բռնկվել Կենտրոնական շուկայի տարածքում՝ խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի ընկնելու պատճառով։ Ռոստովի մարզի Մորոզովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասվել է էլեկտրական ենթակայանը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular