ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում ականազերծման գործողություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում ականազերծման գործողություններին։

Այս մասին հայտարարել է Ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի» (չակերտները՝ Tert.am) տարածքների ականազերծման գործընթացին։

Ներկայումս սակրավորները և նրանց տեխնիկան հավատարմագրման փուլում են։ Այն սկսվել է ապրիլի 1-ին և նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին։ Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանի տարածքում», - ասել է Սուլեյմանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular