ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


18-ամյա վարդենիսցու մոտ կռփազենք ու դանակ են հայտնաբերվել․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 30-ի ուշ երեկոյան Վարդենիս քաղաքի եկեղեցու բակում ծառայություն կատարելիս 18-ամյա մի պատանու մոտ նկատել են կռփազենք: Նա տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և դանակ՝ ընդհանուր երկարությունը 17 սմ, շեղբի երկարությունը՝ 9 սմ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել եննախաքննական մարմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular