ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում եզակի արտադրական ճյուղերը հետ կստանան իրենց ներդրումների 35%-ը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պետությունը կօգնի եզակի արտադրական ճյուղերին: Գործարարները կստանան բիզնեսում կատարած ներդրումների 35%-ի վերադարձ։

Նման պետական ծրագրի նպատակը տեղական արտադրանքը մրցունակ դարձնելն է, գրում է mir24.tv-ն։

Կենցաղային փայլաթիթեղի արտադրությունը եզակի է Հայաստանի համար: Գործարանը միակն է հանրապետությունում, որը ալյումինե ձուլակտորներից փայլաթիթեղ է արտադրում։ Հումքը ներմուծվում է Ռուսաստանից։

«Մենք ունենք փակ արտադրական ցիկլ։ Ալյումինը հալվում է 660 աստիճանում, հալվելուց հետո հեղուկ մետաղը ենթարկվում է գազազերծման և զտման։ Սառեցված մետաղը մտնում է ագրեգատ, որտեղ արտադրվում է 10 միլիմետր հաստությամբ ալյումինե ժապավեն»,- պատմել է արտադրության տնօրեն Տիգրան Առուստամյանը։

Սարքավորումները թույլ են տալիս պատրաստել տարբեր հաստության փայլաթիթեղներ ըստ պատվիրատուի ցանկության: Նախատեսվում է պատրաստել նաև ճակատային տարրեր և փայլաթիթեղներ փաթեթավորման համար:

«Մի շարք նոր սարքավորումների ձեռքբերումը թույլ կտա արտադրանքը հասցնել վերջնական սպառողին։ Փայլաթիթեղ օգտագործում են ծխախոտագործները, հրուշակեղեն և կաթնամթերք արտադրողները։ Ներդրումային տեսակետից, այդ ամենը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ կլինի մոտ երեք միլիոն դոլար»,- ասել է ձեռնարկության տնօրեն Արթուր Զաքարյանը։

Նման ոլորտների համար պետությունը պատրաստ է վերադարձնել ներդրումների 35%-ը, այդ թվում՝ հարկերի կրճատման միջոցով։

«Ձեռնարկատերը կարող է ստանալ ավարտված ներդրումների ծավալի 15%-ը անմիջապես արտադրությունը սկսելուն պես, իսկ մնացածը՝ հենց հասնի այն նպատակին, որը մենք դրել ենք տնտեսապես բարդ արտադրանքի արտադրության մեջ»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Մինչև 2026 թվականը Հայաստանը հույս ունի բարելավել իր դիրքերը տնտեսապես բարդ ապրանքների արտադրության համաշխարհային վարկանիշում։

Այժմ երկիրը համաշխարհային վարկանիշում ունի բացասական ցուցանիշ՝ մինչև 2026 թվականը Հայաստանը նախատեսում է այն ավելացնել մեկ տասներորդով։Հայաստանում պետությունը կօգնի եզակի արտադրական ճյուղերին: Գործարարները կստանան բիզնեսում կատարած ներդրումների 35%-ի վերադարձ։

Նման պետական ծրագրի նպատակը տեղական արտադրանքը մրցունակ դարձնելն է, գրում է mir24.tv-ն։

Կենցաղային փայլաթիթեղի արտադրությունը եզակի է Հայաստանի համար: Գործարանը միակն է հանրապետությունում, որը ալյումինե ձուլակտորներից փայլաթիթեղ է արտադրում։ Հումքը ներմուծվում է Ռուսաստանից։

«Մենք ունենք փակ արտադրական ցիկլ։ Ալյումինը հալվում է 660 աստիճանում, հալվելուց հետո հեղուկ մետաղը ենթարկվում է գազազերծման և զտման։ Սառեցված մետաղը մտնում է ագրեգատ, որտեղ արտադրվում է 10 միլիմետր հաստությամբ ալյումինե ժապավեն»,- պատմել է արտադրության տնօրեն Տիգրան Առուստամյանը։

Սարքավորումները թույլ են տալիս պատրաստել տարբեր հաստության փայլաթիթեղներ ըստ պատվիրատուի ցանկության: Նախատեսվում է պատրաստել նաև ճակատային տարրեր և փայլաթիթեղներ փաթեթավորման համար:

«Մի շարք նոր սարքավորումների ձեռքբերումը թույլ կտա արտադրանքը հասցնել վերջնական սպառողին։ Փայլաթիթեղ օգտագործում են ծխախոտագործները, հրուշակեղեն և կաթնամթերք արտադրողները։ Ներդրումային տեսակետից, այդ ամենը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ կլինի մոտ երեք միլիոն դոլար»,- ասել է ձեռնարկության տնօրեն Արթուր Զաքարյանը։

Նման ոլորտների համար պետությունը պատրաստ է վերադարձնել ներդրումների 35%-ը, այդ թվում՝ հարկերի կրճատման միջոցով։

«Ձեռնարկատերը կարող է ստանալ ավարտված ներդրումների ծավալի 15%-ը անմիջապես արտադրությունը սկսելուն պես, իսկ մնացածը՝ հենց հասնի այն նպատակին, որը մենք դրել ենք տնտեսապես բարդ արտադրանքի արտադրության մեջ»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Մինչև 2026 թվականը Հայաստանը հույս ունի բարելավել իր դիրքերը տնտեսապես բարդ ապրանքների արտադրության համաշխարհային վարկանիշում։

Այժմ երկիրը համաշխարհային վարկանիշում ունի բացասական ցուցանիշ՝ մինչև 2026 թվականը Հայաստանը նախատեսում է այն ավելացնել մեկ տասներորդով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular