Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ահաբեկիչների թիրախում էր Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլը»: Զոհեր, վիրավորներ, փոխված ճակատագրեր: Ցանկացած ահաբեկչություն փոխում է այն երկրի ներքին ու արտաքին կյանքը, որում այն տեղի է ունեցել: ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ, Հանրային ու պետական կառավարման մագիստրոս Աղվան Պողոսյանն ասում է՝ սա 21-րդ դարում տեղի ունեցած ամենազազրելի ահաբեկչություններից մեկն էր, որը խլեց ավելի քան 150 մարդու կյանք: «Ահաբեկիչները ձերբակալված են, աշխատանքներ են տարվում կազմակերպիչների, կազմակերպիչ պետությունների մասին ավելի հանգամանալից և հիմնավոր փաստեր ներկայացնելու համար: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները մինչև ՌԴ նախագահի ընտրություններն իրենց քաղաքացիներին առնվազն զգուշացրել էին, որ պահպանեն զգուշավորություն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր են ահաբեկչական գործողություններ:

Ահաբեկչությունից մեկ ժամ հետո միացյալ Արևմուտքը հայտարարում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները, և այն որևէ առնչություն չունի Ուկրաինայի կամ նրա հատուկ ծառայությունների հետ: Մեկ ժամվա ընթացքում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ դա Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կազմակերպել, և Ուկրաինան որևէ առնչություն չունի դրա հետ: Մինչև ահաբեկչությունը և դրանից հետո մեկ ժամ դեռևս չանցած այդ ի՞նչ հետախուզական տվյալներ ունեին Արևմուտքի երկրները, երբ հայտարարում էին, որ ահաբեկչության հետ Ուկրաինան որևէ առնչություն չունի: ՌԴ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ահաբեկչության կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, այդ մասին Ռուսաստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում վկայակոչեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարեց, որ դեպքից հետո ահաբեկիչներն ուղղություն էին վերցրել դեպի Ուկրաինայի սահման, որտեղ արդեն կար բացված «պատուհան» Ուկրաինա մուտք գործելու համար:

Ահաբեկիչները ձերբակալվել էին Բրյանսկի շրջանում: Ահաբեկչությունից հետո Ռուսաստանում ներքին առումով մի շարք փոփոխություններ կլինեն: Հայտնի է, որ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ էին, նոր էին ստացել ՌԴ քաղաքացիություն, բնականաբար, միգրանտների հանդեպ տեղի կունենա խստացում, վերահսկողությունը մեծանալու է: Դա արդեն նշմարելի է: Երկրորդը՝ եթե պարզվի, որ կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, կարծում եմ, որ համապատասխան արձագանքը շատ չի ուշանա, և մենք դրա ականատեսը կլինենք: Տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված էր ոչ թե այդ 150 մարդու դեմ, այլ ամբողջ Ռուսաստանի Դաշնության: Երկրորդ կարևոր փաստը՝ Արևմուտքի երկրները հայտարարում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները: Պարտադիր պայման չէ լինել փորձագետ և մատնանշել, որ այդ տեսաձայնագրություններում բացահայտ երևում է՝ այդ մարդիկ ԴԱԻՇ-ի զինյալներ չեն, որովհետև վախվորած և հստակ հայտարարում են, որ այդ ամենը կազմակերպվել է գումարի դիմաց, պրոցեսն էլ՝ Տելեգրամ-ալիքների միջոցով: Բացի դա, ԴԱԻՇ-ի զինյալները դեպքի վայրից երբեք չեն դիմում փախուստի, այլ իրենց պայթեցնում են, նրանց դեպքում չկան խղճահարության և վախկոտության նշույլներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Անցում ենք կատարում Հայաստանին: Օրվա իշխանությունը, որը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերվելու ճանապարհին: Բոյկոտում է ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպումները, նիստերը, բայց, կարծես, այնքան էլ ակտիվ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում: Ավելին, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին: «2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացված է եղել հակառուսական, հակահապկական մոտեցումներով: 2018 թ.-ին առաջին բումային քայլը ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն էր, որը հստակ մեսիջ էր ՀԱՊԿ-ին, որ հայաստանյան իշխանությունը նրանց մոտեցումները չի կիսում: Երկրորդ՝ Արցախի կորստից հետո «նախկիններն են մեղավոր» թեզն այլևս չի աշխատում: Բնականաբար, նոր թիրախ պետք է ընտրեն, թե ով է իրենց ձախողումների մեղավորը, դա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են:

Մեր տարածաշրջանում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, Հայաստանը որպես գործիք է օգտագործվում արևմտյան երկրների կողմից՝ հանձին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, ընդդեմ Ռուսաստանի: Երկու տարի տևող ուկրաինական պատերազմից հետո արևմտյան ուժերը հասկացել են, որ Ուկրաինայի վրա այլևս ներդրում անելն անիմաստ է, և նրանց պետք է երկրորդ՝ նոր օջախ բացել: Այդպիսի օջախ կարող է լինել Հյուսիսային Կովկասը Հայաստանի դեմքով: Արևմտյան ուժերն ամեն մի քայլ ձեռնարկում են, որպեսզի Հայաստանն իրականացնի վեկտորի փոփոխություն: Առավելագույնը կարող են տալ ԵՄ դիտորդի կարգավիճակ, հարց է՝ կտա՞ն, թե՞ ոչ: Ունենք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, այսինքն՝ նատօական ուժերը Հայաստանին ՆԱՏՕ-ում չեն սպասում:

Վերջերս Կլաարի արած հայտարարությունը վկայում էր այն մասին, որ՝ «հայե՛ր, ձեր ուղղությունը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ Ռուսաստանից պոկվելուց հետո Թուրքիան է»: Փորձում են Հյուսիսային Կովկասը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Մինչև օգոստոսի 1-ը նշմարվում է ռուս սահմանապահների դուրսբերումը «Զվարթնոց» օդանավակայանից, հետո տեղի են ունենալու 102րդ ռազմաբազայի դուրսբերման գործողությունները և այլն: Հայաստանի իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվերսիֆիկացիա՝ անվտանգային և տնտեսական առումով: Հայտարարում են՝ սառեցնում են հարաբերությունը: ՀԱՊԿ-ում «կարգավիճակի սառեցում» տերմին գոյություն չունի, կա՛մ դուրս ես գալիս, կա՛մ մնում ես ՀԱՊԿ-ի կազմում: Սա փաշինյանական գործելաոճ է, շանտաժ անելու սխեման նրա մոտ նախկինում աշխատել է, այս պահին էլ մեծ գերտերությունների հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել, որի հատուցումը կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ վերջերս Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շատ կարևոր մեսիջ է հղել, որն ուղղված էր ոչ միայն Ռուսաստանին, այլև հայ ժողովրդին ու հենց իշխանությանը: «Այն է՝ Վլադիմիր Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայում: Դա վկայում է մեկ բանի մասին՝ իրենք Հայաստանի հանդեպ անվտանգային, տնտեսական հետաքրքրվածություն չունեն, Հայաստանն օգտագործվում է որպես չոր, բութ գործիք ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի Կովկասից Ռուսաստանի դուրս գալը պայմանավորեն Հայաստանի միջոցով: Քաղաքագիտական կամ դիվանգիտական բարձրագույն կրթություն պետք չէ ունենալ այդ ամենը հասկանալու համար: Վրաստանի և Ուկրաինայի օրինակն ունենք, շղթայի մեջ հաջորդիվ Հայաստանն է, որն օգտագործվում է արևմտյան պետությունների կողմից ընդդեմ Ռուսաստանի: Վրաստանի և Ուկրաինայի քաղած դասերից հետևություն պետք է անի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

Վերադառնում ենք ԵԱՏՄ-ի թեմային: «Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է շուրջ 7,6 մլրդ դոլար, ինչը 43 տոկոսով ավելի է եղել 2022 թ.-ի համեմատությամբ: Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: 2023 թ.-ին Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ կազմել է 3 մլրդ 609 մլն դոլար, 2022 թ.-ի համեմատ թիվն աճել է առնվազն 41 տոկոսով: ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է 7 մլրդ 306 մլն դոլար՝ աճելով 43 տոկոսով 2022 թ.-ի համեմատ: Իսկ դեպի ՌԴ արտահանումը կազմել է 3 մլրդ 418 մլն դոլար՝ աճելով գրեթե 39 տոկոսով նախորդ տարվա համեմատ, ներմուծումը՝ 3 մլրդ 380 մլն դոլար, աճելով 47 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այս թվերը խոսում են այն մասին, որ տնտեսական քաղաքականությունն առնվազն ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ այս պահին այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը հայտարարում են, որ տեղի է ունենում դիվերսիֆիկացիա, այս թվերը խոսում են այն մասին, որ այդ գործընթացն այս պահին այնքան էլ արդյունավետ չէ և չի կարող տեղի ունենալ, որովհետև տնտեսական քաղաքականության կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից շատ բարձր է: Նիկոլ Փաշինյանը, սա շատ լավ հասկանալով, փորձում է դեղին մամուլի ոճով պարզաբանումներ տալ, որ ԵԱՏՄ-ն ապաքաղաքական կառույց է, անվտանգային առումով որևէ կախվածություն չունենք, ՀԱՊԿ-ում կարող ենք սառեցնել մեր հարաբերությունները, բայց քանի որ տնտեսական առումով կախվածություն ունենք ԵԱՏՄ-ից, մնանք նրա կազմում: Այդպես չի լինում: ՌԴ իշխանությունները բազմիցս մատնանշել են, որ Հայաստանն իր որդեգրած քաղաքականության մեջ պետք է հստակեցումներ մտցնի: Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի՝ եթե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, տնտեսական հետևանքները զգալու է Հայաստանի Հանրապետությունը»,-ընդգծում է փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
Ամենադիտված