Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Երևանի ու Բաքվի հարաբերություններում լարվածությունը չի մարում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր կառավարությունը չի կարողացել պայմանավորվել Ադրբեջանի հետ այն քարտեզների շուրջ, որոնցով սահմանազատվելու է սահմանը, սակայն պնդել է, որ չորս գյուղ, որոնք փաստացի գտնվում են Տավուշի մարզում, պետք է փոխանցվեն Բաքվին, քանի որ նախկինում դրանք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, հակառակ դեպքում կարող է պատերազմ սկսվել: Տավուշում սահմանի թեման արդիական է դարձել այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Բաքվին փոխանցի չորս «ոչ էքսկլավային գյուղեր»։

Այսինքն, Երևանը պետք է տարածքային զիջում կատարի միակողմանիորեն ու նախքան սահմանազատման սկսվելը։ Դրանից հետո էլ Բաքուն ցանկանում է վերահսկողություն հաստատել չորս էքսկլավների վրա, այն է՝ Յուխարի Ասկիպարան, Քյարքին (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական բնակեցված գյուղեր), ինչպես նաև Սոֆուլուն և Բարխուդարլին (դատարկ բնակավայրեր): Բայց Փաշինյանը պատրաստ է տարածքներ զիջել միայն սահմանազատման շրջանակներում: «Սահմանազատման արդյունքում մենք ստանում ենք պետական սահման, և տրամաբանորեն հետևում է, որ այնտեղ բանակ չպետք է լինի։ Այնտեղ պետք է սահմանապահներ լինեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա կարծիքով, դրա շնորհիվ կկրճատվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն չի բացառել, որ Հայաստանի ղեկավարի առաջարկը կարող է ընդունվել։ «Քանի որ այդ գյուղերը գտնվում են անմիջապես սահմանին, կարելի է ենթադրել, որ դրանց տալը կապված կլինի սահմանազատման հետ։ Դա տրամաբանական է, քանի որ դա կօգնի հետագայում խուսափել խնդիրներից ու թյուրիմացություններից։ Բացի այդ, այդ թեման քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հաստատման հանձնաժողովի շրջանակներում։ Երևի կողմերը նախապես պայմանավորվել են այդ հարցում։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ինչպես է գծվելու սահմանը, ապա, ամենայն հավանականությամբ, կկրկնվի Շուռնուխ գյուղի պատմությունը, որի մի մասն անցել է Ադրբեջանին»,- ng.ru-ին ասել է փորձագետը։ Հայ լրագրող Դավիթ Գալստյանը, որը վերջերս եղել է Տավուշի մարզի վիճելի տարածքներում, ng.ru-ին պատմել է, թե կոնկրետ ինչի շուրջ է վեճը։

«Այդ գյուղերի տարածքը բնակեցված չէ, այնտեղ հիմնականում ավերակներ են։ Բայց Հայաստանի և Ադրբեջանի համար դրանք կարևոր են հաղորդակցությունների վերահսկողության տեսանկյունից։ Խոսքն առաջին հերթին Հայաստան-Վրաստան գլխավոր ճանապարհի մասին է, որը մի քանի տեղով հատում է հին խորհրդային սահմանը։ Մոտակայքում կա նաև գազատար Վրաստանից։ Բացի այդ, հին խորհրդային սահմանը անցնում է Ոսկեպար գյուղով, և եթե այնտեղ հայտնվի ադրբեջանական բանակը, ապա գյուղը կարող է ամբողջությամբ դատարկվել։ Հիմա այնտեղ մոտ 800 մարդ է ապրում»,- պարզաբանել է Գալստյանը։

Լրագրողի խոսքով, Տավուշում հայկական բանակն ունի պաշտպանության գծի ամենահագեցած ու ամրացված հատվածը, և դրա կորուստը կխաթարի զինված ուժերի ներուժը։ Բացի դա, փաստ չէ, որ Ադրբեջանը զինվորականներին թույլ կտա նոր դիրքեր ստեղծել։ Ոսկեպարի բնակիչները բացասաբար են արձագանքել տարածքները տալու մասին լուրերին, լրագրողների հետ հարցազրույցներում նրանք ասել են, որ պետք է ոչ թե բանակցել Բաքվի հետ, այլ ուժեղացնել պաշտպանությունը ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։ Միաժամանակ նրանք զգուշացրել են, որ մեկը մյուսի հետևից հողատարածք հանձնելով՝ Հայաստանի իշխանությունները, ի վերջո, կարող են կորցնել նաև Երևանը։ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին մեղադրել է դավաճանության մեջ: Օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, վարչապետին անվանել է «ադրբեջանական անշարժ գույքի գործակալ»։

Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը համաքաղաքացիներին կոչ է արել համախմբվել, ինչպես կարողացան անել 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, որտեղ հայկական զորքերը կարողացան կասեցնել օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Հայաստան և դրանով իսկ փրկել հայ բնակչությանը ցեղասպանությունից։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասել է, որ եթե մարտի 27-ին 500 հազար մարդ հավաքվի Երևանի կենտրոնում, ապա իշխանությունը կտապալվի, և երկիրը ստիպված չի լինի ինչ-որ բան տալ Ադրբեջանին։ Մոսկվայում անմիջապես հրաժարվել են Տավուշի մարզի վերաբերյալ բանակցություններին ներգրավվելուց և դրանց հետևանքների պատասխանատվությունից, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են որպես միջնորդներ հանդես եկել այդ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, այսինքն՝ նրանք պետք է զբաղվեն իրենց աշխատանքի արդյունքներով:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանություններն ընդգծել են, որ սահմանազատման հարցերը պետք է լուծվեն առանց բնակչությանն ահաբեկելու, հանգիստ ու կառուցողական մթնոլորտում, և Ռուսաստանը կարող է օգնել այդ գործընթացի իրականացմանը։ Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե հակամարտության սրումը կանխելու համար որքանո՞վ է անհրաժեշտ հրատապ սահմաններ գծել տարածաշրջանում։ Առայժմ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կլուծվի այդ «ոչ էքսկլավային գյուղերը» Ադրբեջանին փոխանցելու հարցը։

Երևանը պնդում է, որ վիճելի տարածքներում պետք է որոշել, թե որտեղից է սկսվում Հայաստանի տարածքը, և դա պետք է արվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Մինչդեռ ամերիկյան Stratfor վերլուծական ընկերությունը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ իրենց հարևանների պահանջներին։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանը վախենում է Ադրբեջանի ռազմական հզորությունից։ Այնուամենայնիվ, ըստ Stratfor-ի, գյուղերը տալը առայժմ դեռ կապված է սահմանազատման գործընթացի առաջընթացի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում
Ամենադիտված