ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել․ Վահե Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նիստին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է՝ մայրուղիներին նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ կներդնեն։

«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։

Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներին կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան արագությունը, վարորդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել է Ղազարյանը։

Նա նշել է նաև, թե կնորացվեն Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular