ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ձգելու է բոլոր գոտիները. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայի «Կրոկուս Սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո կանխատեսելի է դառնում, որ կատարվածը առիթ է հանդիսանալու Ռուսաստանի իշխանությունների համար ձգելու բոլոր հեղյուսները՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով։

Ըստ բազմաթիվ վերլուծաբանների՝ ահաբեկչությունից հետո զգալի փոփոխություններ տեղի կունենան ոչ միայն Ռուսաստանի ներքին կյանքում, այլ նաև ուժային մարմիններում, հատկապես բացասաբար կազդեն ուկրաինական ուղղությունում ձախողումներ արձանագրած կառույցների և անձանց վրա։

Շատ վերլուծաբաններ նշում են, որ այս ահաբեկչությունը նաև առիթ է դառնալու հայկական ուղղությամբ ձախողում արձանագրած ռուս պաշտոնյանների համար։ Ի վերջո սա նաև հնարավորություն է Վլադիմիր Պուտինի համար ազատվելու այն բալաստից, որը վաղուց ի վիճակի չէ կատարել անհրաժեշտ քայլերը Մոսկվայի շահերը առաջ մղելու։

Կոշտացում սպասվում է նաև ներքին ճակատում, առանց այն էլ վերջին շրջանում Ռուսաստանը հստակ դրել էր յուրայիններ և օտարներ բաժանումը, նշել, որ կիսաքայլեր և «մանևրներ» չի ընդունում, սա վերաբերում է նաև Հայաստանի իշխանություններին, որոնք հակառուսական իրենց քաղաքականության մեջ լիովին չեն կողմնորոշվել և կիսաքայլեր են անում, օրինակ՝ հայտարարում են , թե կարող են դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց միաժամանակ նշում, որ ամենևին էլ մտադիր չեն լքել ԵԱՏՄ-ն։

Մանր այս խաղերը այսուհետ, ըստ ռուսական կողմի, չեն աշխատելու։

Անձամբ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը դեռ մինչև Կռոկուսի ահաբեկչությունը զանգահարել էր Արարատ Միրզոյանին, զգուշացրել, որ խաղերի ժամանակն անցել է։

Հայաստանի իշխանությունների առջև հստակ հարց են դնելու, թե բարիկադի ո՞ր ուղությամբ են գտնվում։ Խնդիրը միայն Հայաստանին չէ որ վերաբերում է, այլ երկրներ ևս ուշադիր հետևում են, թե ինչպես է փոխվելու Ռուսաստանի քաղաքականությունը ահաբեկչությունից հետո, օրինակ Ադրբեջանի վարքում արդեն իսկ նկատելի են որոշակի փոփոխություններ։

Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունները անդրադարձել են իբր հայկական տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկություններին, թե Բաքուն զենք և հրթիռներ է ուղարկում Ուկրաինա։

Նախկինում նման տեղեկություններին Բաքվից ընդհանրապես չէին արձագանքում, չէին էլ հերքում, որ իրենք էլեկտրական սարքավորումների անվան տակ այլ միջոցներ են ուղարկել Ուկրաինա, իսկ այսօր Բաքուն հստակ վախենում է Ռուսաստանի հնարավոր արձագանքից և պաշտոնական հերքում տարածում։

Անի Մարկոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular