ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպանել նրանց բոլորին»․ Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում ահաբեկչության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հեղինակներին ու կազմակերպիչներին պետք է սպանել:

«Բոլորն ինձ հարցնում են՝ ի՞նչ անել: Նրանց բռնել են։ Ապրեն բոլոր նրանք, ովքեր բռնել են:

Նրանց պե՞տք է սպանել. պե՛տք է և դա կլինի:

Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին: Բոլորին՝ ով վճարել է, ով կարեկցել է, ով՝ օգնել: Սպանել նրանց բոլորին», - թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։ Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular