ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Կոմբինիզոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր աշխարհի պոդիումները, ինչպես նաև տարբեր խանութների ցուցափեղկեր լցված են նորաձև և գեղեցիկ հագուստների լայն տեսականիով: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ գրավիչ հագուստը նշանակում է հարմարավետություն: Հագուստի արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ` դիզայներները գտնում էին այնպիսի լուծումներ, որոնք կարող են գրավել իրենց հաճախորդների սրտերը:

Այսպիսով, որոնումների ու փորձերի արդյունքում էլ աշխարհում հայտնվել է հագուստի այնպիսի տեսակ, ինչպիսին կոմբինեզոնն է։

Իսկ ընդհանրապես, ընդունված է համարել, որ այս հագուստի անալոգները ծագել են դեռ միջնադարում:

Հին ժամանակներում նման զգեստները տարածված էին աճպարարների և ալքիմիկոսների շրջանում, քանի որ նման հագուստն օգնում էր պաշտպանել մարմինը վտանգավոր հնարքների, կամ փորձերի կատարման ժամանակ։ Բացի դա, ալքիմիկոսները կրում էին մեկ կտորից կարված հագուստներ, քանի որ կարծում էին, որ դրանք նպաստում են կախարդական էներգիայի ավելի լավ կուտակմանը, որն էլ իրենց կուղեկցի քիմիական փորձերի ժամանակ: Մարդիկ սկսել են կոմբինեզոն կրել դեռ 13-րդ դարից։

Այդ շրջանում արիստոկրատական շրջանակի մարդիկ ևս իրենց երեխաների համար պատվիրում էին նմանատիպ հագուստ։ Սովորաբար այն կարվում էր գեղեցիկ ատլասե կամ մետաքսե գործվածքից:

Բնականաբար, սովորական գյուղացիները չէին կարող իրենց թույլ տալ նման թանկարժեք հագուստ կրել։

Կոմբինեզոնի զարգացման հաջորդ հանգրվանը համարվում է 19-րդ դարի կեսը, երբ ոսկու տենդ է բռնկվել ամբողջ Ամերիկայում: Արժեքավոր մետաղ փնտրողների համար հայտնի արդյունաբերական գործիչ Լևի Շտրաուսը հորինել է անմաշ և հարմարավետ հագուստ:

Նրա ստեղծած կոմբինեզոնն օգտագործվում էր բացառապես որպես աշխատանքային հագուստ, որը ափսոս չէր վնասել կամ կեղտոտել ծանր աշխատանքի ընթացքում:

Նույն դարի 70-ական թվականներին Լևի Ստրաուսն իր ձեռնարկությունում կազմակերպել է այդ հագուստի զանգվածային արտադրություն։ Նյութը ջինսե էր, որը կոմբինեզոնը դարձնում էր ոչ միայն գործնական, այլ նաև հարմարավետ կրելու համար։

Որոշ ժամանակ անց, գրեթե բոլոր ֆերմերներն են սկսել ձեռք բերել այդ հուսալի և հարմարավետ նոր հագուստը: Շնորհիվ անթիվ գրպանների, լայն կտրվածքի և բազմիցս լվանալու հնարավորության, այդ հագուստը գնալով ավելի մեծ տարածում է գտել ամերիկացիների շրջանում։

Կանայք նույնպես սկսել են հագնել կոմբինիզոններ, երբ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տղամարդիկ գնում էին ռազմաճակատ. թույլ սեռի ներկայացուցիչները ստիպված էին կոմբինեզոնով կանգնել հաստոցների մոտ: Մեծ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում կոմբինեզոնը օդաչուների համար նույնպես դարձավ հաճախակի օգտագործվող հագուստ:

Իսկ 20-րդ դարի քառասունականներին կոմբինեզոնը վերջնականապես հաստատվեց որպես համազգեստ պատերազմների ժամանակ: Ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դրանց հարմարավետությունն առօրյա կյանքում։ Առաջընթացը հետո էլ կանգ չառավ, աշխարհը սկսեց մասնակցել սպառազինությունների մրցավազքին, և դրան մասնակցեցին նաև կոմբինեզոնները։

Այժմ դրանք պատրաստվում էին նոր նյութից՝ լատեքսից, քանի որ դրանք հիմնականում օգտագործվում էին որպես պաշտպանիչ կոստյումներ քիմիական գործարաններում։

Կոմբինիզոնների իսկական նորաձևության պայթյունը տեղի է ունեցել անցյալ դարի 60-70-ական թվականներին, երբ նորաձևության տները սկսեցին պոդիումներում ցուցադրել իրենց մոդելներին կոմբինեզոններով: Հայտնի դիզայներները՝ Պիեռ Կարդենը, Իվ Սեն Լորանը, եղբայրներ Ժերար և Պատրիկ Պարյանները, ավելի ու ավելի շատ նոր, այնպիսի համադրություններ էին առաջարկում, որ դրանք ցանկանում էին կրել և՛ տղամարդիկ, և՛ կանայք ամբողջ աշխարհում: Մերօրյա աշխարհը պետք է հատուկ շնորհակալություն հայտնի Ջերարդ և Պատրիկ Փարյանթ եղբայրներին, որոնք ստեղծելով Naf Naf-ի նման բրենդ` հեղափոխեցին աշխարհը:

Հենց այդ ապրանքանիշի մոդելներն էլ նշանավորեցին կոմբինեզոնների նոր դարաշրջանի սկիզբը, երբ մեկ կտորից կարված կոստյումը դարձավ շատերի զգեստապահարանի անփոխարինելի իրը։

Կ․Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular