ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսելու հավանականությունը. «մինչև շաբաթվա վերջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին` արևմտյան երկրների ազդեցության արդյունք է։

Life.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի տնօրեն` Վալերի Կորովինը։

Նա համոզված է, որ Երևանի քաղաքական գործիչներից ոչ մի դրական բան պետք չէ սպասել, և Երևանի համար պատերազմը կարող է դառնալ «այդ պետության գոյության վերջնական կետը»։

«Փաշինյանը ժամանակակից Հայաստանի, որի ինքնիշխանությունը միշտ ապահովել է բացառապես Ռուսաստանը, լիկվիդատորն է։ Նրա առաքելությունը, որով Սորոսը նրան ուղարկել է «գունավոր հեղափոխություն» իրականացնելու և իշխանությունը զավթելու` ելնելով Արևմուտքի շահերից, այն է, որ պետք է Հայաստանին հանել Ռուսաստանի ռազմավարական վերահսկողությունից, ինչն էլ նա հետևողականորեն իրականացնում է»,- ընդգծել է քաղաքագետը։

Այսպիսով, Փաշինյանը վերջերս Ադրբեջանի պայմաններով հանձնեց Ղարաբաղը, և, ըստ երևույթին, չի պատրաստվում կանգ առնել։

Ինչպես նշել է Կորովինը, ի վերջո, Հայաստանի վարչապետը պետք է ամեն ինչ շրջի այնպես, կարծես թե Ռուսաստանը չի կարողանում Հարավային Կովկասի անվտանգությունը ապահովել:

ՀԱՊԿ-ից հայերի դուրս գալուց հետո,-շարունակել է քաղաքագետը,- նրանց տարածքում կհայտնվի արևմտյան ռազմական կոնտինգենտ, որը պարզապես թքած կունենա Հայաստանի ու նրա ժողովրդի վրա։

Իսկ հաղթողը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդհակառակը, կստանա այն ամենը ինչ ուզում է,-նկատել է life.ru-ի զրուցակիցը։

Նրա կարծիքով, այս անհավասար ուժային կոնֆիգուրացիայի մեջ, իհարկե, Ադրբեջանը պատերազմի սպառնալիքի ու շանտաժի օգնությամբ կստանա այն ամենը ինչ կուզենա։

Ռուսաստանը լռում է, քանի որ նախ զբաղված է Ուկրաինայով, երկրորդ՝ Փաշինյանն ամեն օր խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին,-մատնանշել է նա։ «Միակ բանը, որ մնում է հասարակ հայերին` ովքեր կարող են մնալ առանց պետության, Փաշինյանին դուրս հանելն է այն դռնով, որով նրան բերել են»,- եզրափակել է Կորովինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular