ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը տեղեկացված չի եղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասին. Սպիտակ տուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը նախնական տեղեկություն չի ունեցել «Crocus City Hall» համերգասրահում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, հայտարարել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի ռազմավարական կապերի համակարգող Ջոն Քիրբին։

«Ես տեղյակ չեմ, որ մենք նախապես տեղեկացված ենք եղել սարսափելի հարձակման մասին»,- ասել է Քիրբին:

Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ Մոսկվայում ահաբեկչությունների հնարավորության մասին նախազգուշացումը, որը երկու շաբաթ առաջ ԱՄՆ դեսպանատներն ու արևմտյան այլ երկրներ հրապարակեցին իրենց քաղաքացիների համար, ընթացիկ իրադարձություններին չի վերաբերում։

Քիրբին նշել է, թե առայժմ որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները առնչություն ունեն կատարվածին։

«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular