ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պահանջները կատարելու համար Փաշինյանը բռնաճնշումներ է սկսելու Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելուց հետո, Հայաստանի իշխանությունները շարունակելու են կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի այլ պահանջներ։

Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ Ադրբեջանի այս հակաօրինական պահանջները մեկիկ-մեկիկ կատարելու դեպքում, Հայաստանում ներքաղաքական լրջագույն պրոցեսներ կարող են սկսվել, որոնք կարող են հանգեցնել իր իշխանության տապալմանը։

Փաշինյանը և գործող իշխանության ներկայացուցիչները գիտեն, որ իշխանությունը կորցնելուց հետո այլևս ստիպված են լինելու պատասխան տալ օրենքի ողջ խստությամբ, ուստի այդ զարգացումները հնարավորինս իրենցից հեռացնելու, հետաձգելու, կամ էլ «լավագույն դեպքում» իշխանությունը հնարավորինս երկար պահպանելու համար, այլևս ոչնչի առջև կանգ չեն առնում։

Մինչ արևմտյան տարբեր կազմակերպություններ աչք են փակում Հայաստանում մարդու իրավունքների բազմակի խախտումների վրա, փաշինյանական վարչախումբն ամբողջությամբ անցել է Հայաստանը բռնապետական երկիր դարձնելու իրենց ծրագրի իրագործմանը։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները նաև դիմել են իրենց արևմտյան հովանավորներին՝ խնդրելով հատկապես առաջիկա ամիսներին ընդհանրապես աչք փակել իրենց կատարած հակաժողովրդավարական քայլերի վրա, այլապես չեն կարողանալու կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները։

Հատկապես Երևանում ԱՄՆ և արևմտյան դեսպանատները, որոնք աշխատում են միջազգային կառույցների և ԶԼՄ-ների հետ, գաղտնի շրջաբերականներ են տարածել՝ կոչ անելով հնարավորինս աջակցել Նիկոլ Փաշինայնի իշխանությանը։

Նույնը վերաբերում է նաև Հայաստնում աշխատող սորոսական կազմակերպութուններին և նախկինում բավական ակտիվ իրավապաշտպաններին, որոնք այժմ վարչախմբի հակաժողովրդավարական քայլերի, ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների, բոլոր բռնաճնշումների դեպքերում ընդհանրապես ձկան պես լուռ են։

Սոֆյա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular