Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1920 թ. սկսվել են Շուշիի հայկական ջարդերը. պատմության այս օրը (22 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բալթիկ ծովի համաշխարհային օր, Նովրուզ մուսուլմանների համար, Լաոս՝ Ազգային կուսակցության օր, Լիբիա և Հորդանան՝ Արաբական լիգայի օր, Պուերտո-Ռիկո՝ Ստրկության չեղարկման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877 - Երևանին տրվել է քաղաքի կարգավիճակ:

1905 –ծնվել է ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Վիրջիլ Գեորգիուն։

1913 –ծնվել է ավիաշինարար-ճարտարագետ Սերգեյ Ադավելյանը։

1919-Անդրանիկ զորավարը հեռացել է Զանգեզուրից, որից հետո պարզ է դարձել, որ այդ տարածքը խոցելի է ադրբեջանցիների համար:

1920- սկսվել են Շուշիի հայկական ջարդերը:

1926 –ծնվել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը։

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մարզում գտնվող նախկին հայ ռազմագերիներից կազմակերպվել է «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը:

1954- լույս է տեսել «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:

1975 –վախճանվել է գրականագետ Արամ Ինճիկյանը:

1988-ԽՍՀՄ գերագույն խորհուրդը քննարկել է ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը և որոշում կայացրել կտրուկ քայլեր ձեռնարկել այդ տարածքում ԽՍՀՄ սահմանադրական կարգը պահպանելու համար:

1990-Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին ադրբեջանական տարածքից սկսել են գնդակոծել հայկական համարներով ավտոմեքենաները:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սալվադորի հետ:

2001-ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը միաձայն որոշել է ապրիլի 24-ը համարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

2007-Հայաստանի կառավարությունը որոշել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 բաժնետոմսերը վաճառել «ԱրմենՏել»-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությանը:

2014-«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում: 2018- Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող «14+4» գործողությունների ծրագրը, ըստ նրա «լինելու է մերկ ձեռքերի պայքար, բռնությանը բռնությամբ չի պատասխանվելու»:

2021-Արտակ Դավթյանն իրավունքի ուժով դարձել է գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված և ներկայացվել զինված ուժերին, թեև վարչական դատարանն արձանագրել էր, որ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացում իրավական հիմքեր չկան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —ֆրանսիայի թագավոր Փիլիպ 4-րդ Գեղեցիկի խորհրդով Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը արձակել է կաթոլիկ-եկեղեցիական-ասպետական Տամպլիերների օրդենը, ամբողջ Եվրոպայով մեկ նրանց պատկանող ունեցվածքը անցել է կամ այլ օրդեններին կամ պետականացվել:

1613 —պուրիտանցիների (անգլիացի բողոքականներ, որոնք չեն ընդունում պաշտոնական եկեղեցու առաջնայնությունը) մի խումբ Անգլիայից ուղևորվել է Ամերիկա և սկսել կառուցել Բոստոն քաղաքը:

1633 —հենց այն տեղում որտեղ Ջորդանո Բրունոն լսել է իր մահվան դատավճիռը Գալիլեո Գալիլեյը ծունկ է խոնարհել և հրաժարվել իր գիտական հայտնագործություններից, որի շնորհիվ էլ Հռոմի պապը նրա կալանքը փոխարինել է վտարմամբ:

1675 —Անգլիայի թագավոր Կառլ 21-րդը հիմնադրել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, իսկ հորիզոնականը, որը անցնում է Գրինվիչով ընդունվել է որպես զրոյական հորիզոնական:

1772- ստրկությունը Անգլիայում հայտարարվել է օրենքից դուրս:

1832 - վախճանվել է գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։

1841- ԱՄՆ-ում արտոնագրվել է օսլայի արտադրությունը։

1848 —Վենետիկը հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից, հռչակվել է Սան-Մարինո հանրապետությունը:

1874 —ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի է ունեցել մեծ թենիսի խաղ:

1876 —Իսպանիան ընդունել է իր սահմանադրությունը:

1882 - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելել է բազմակնությունը։

1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորել են Անգլիական ֆուտբոլային լիգան։

1894 —կայացել է Ստենլիի գավաթի առաջին հոկեյի խաղը («Մոնրեալ»-ը հաղթել է «Օտտավային» 3:1 հաշվով):

1895 —Փարիզում տեղի է ունեցել կինոֆիլմի առաջին հրապարակային ցուցադրություն, դա եղել է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը գործարանից» շարժանկարը:

1904 —լոնդոնյան «Իլյուըստրեյդ Միրրոր» ամսագրում աշխարհում առաջին անգամ հրապարակվել է գունավոր լուսանկար: 1931 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Բարտոն Ռիխտերը:

1935 —Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվել է Իրանի:

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից ոչնչացվել է Խատին գյուղը:

1945 - Կահիրեում հիմնվել է Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ են մտել Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

2016 —Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ՝ պայթյուններ:

Կ. Խաչիկյան

Միխաիլ Գալուստյանը խոստովանել է ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին Արման Թաթոյանը միացավ շարժմանը Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունըՄինչև -1, -2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինի ՀՀ-ումԱդրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղումԹշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին․ Վարդան Ոսկանյան Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն ՀայաստանիՄայիսյան ձյուն՝ Հայաստանում Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանըԼարսը փակվեց5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
Ամենադիտված