Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոպուլիզմի «ասպետը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հաղթաթուղթը բոլոր ժամանակներում հանդիսացել է պոպուլիզմը, որը համեմված է դեմագոգիկ ու լղոզված մտացածին պնդումներով ու ամբոխահաճո քվազի թեզերով։

Փաշինյանական պոպուլիզիմի գլխավոր բաղադրիչներից առանցքայինը հանրային դաշտում տոտալ ատելության ապահովումն է և տարբեր առիթներով դրա մասին շեշտելը՝ հանրությանն այդ թեմայի մեջ մշտապես պահելու համար, այլապես իշխանության նկատմամբ վստահության չափաբաժնի անկում կնկատվի։

Մասնավորապես «թալանեցին», «ժողովրդի արյունը ծծեցին», «կեղեքեցին», «ախպեր, նրանցից որ պրծանք, ամեն ինչի կդիմանանք» և այլ նայիվ թեզերը հատուկ տեխնոլոգիապես մշակված արտահայտություններ են, քանի որ ոչ ոք խորքային չի մտածում, թե այդ ո՞վ և կոնկրետ ի՞նչ է թալանել շարքային քաղաքացուց:

Նա ինչո՞ւ է շեշտում «թալանչի» տերմինը. դա նախապես մշակված ու ներդրված հատուկ պլանն է, որը մարդկանց ենթագիտակցության մեջ ատելության նոր ալիքի հաստատման ու փաշինյանական ռեժիմին ևս մի քանի ամսով քաղաքական կյանք ապահովող միակ բալասանն է, այլ հիմք այս իշխանությունն ուղղակի չունի։

Նմանօրինակ մի տեսարանի ականատես դարձանք նախօրեին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ Փաշինյանը տրամադրված եկել էր պառլամենտ, որպեսզի բաց թողնի այս օրերին հանրային տիրույթում՝ Տավուշի գյուղերը հանձնելու թեմայի հետ կապված պայթյունավտանգ գոլորշին։ Այն փաստը, որ Փաշինյանը այդ գորոշին բաց թողնելու համամոլորակային թիվ մեկ մասնագետն է, դրանում ոչ մի կասկած չկա։

Հիմա որոշակի դետալային։ Ըստ էության, Նիկոլը փայլուն գիտեր, որ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմության կողմից տրվելու են սուր ու կոշտ հարցադրումներ, հնչելու են իր համար անընդունելի պնդումներ, որոնք հնարավոր է հանրության շրջանում որոշակի ատելության չափաբաժին ավելացնի, ինչպես նաև հանրային նոր գեներացիաների ու կոնսոլիդացիայի առիթ հանդիսանա, ուստի նա պատրաստ էր ամեն ինչ անել, թեման պոպուլիզմի դաշտ տեղափոխելու համար, և դա, հերթական անգամ նրա մոտ փայլուն կերպով ստացվեց։ Ինչ արեց Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորների այն հարցին, թե «ինչու՞ է Հայաստանը միակողմանի զիջում գյուղերը և միակողմանի սահմանազատում իրականցնում», Փաշինյանը միանգամից թեման շեղեց Բաղանիս-Կիրանց ավտոմայրուղու մերձակայքում հյուրանոցների ու ռեստորանների բացակայության հանգամանքով և թելը տարավ հասցրեց Շուշի՝ պնդելով, թե «Գոլդեն Փելեսը տանեյիք, Շուշիում կառուցեիք»։

Դասական պոպուլիստի էժան մանիպուլյացիա, երբ փաստացի հարցին պատասխան չունենալով՝ նա թեման բերում է այն տիրույթ, որտեղ նրա դեմ «խաղ չկա» և այդ հատվածում սկսում է ջախջախել բերված բոլոր հակափաստարկենրը։ Բանը հասավ նրան, որ տեղում իրավիճակը սրվեց, որը տեղի ուենցավ Նիկոլի անմիջական սադրանքով, երբ նա փառավորված ու ինքնաբավ ժպիտով ԱԺ ամբիոնից քմծիծաղ էր տալիս և հետևում, թե ինչպես են իր վարչախմբի անդամները հայոհայնքներ ու լուտանքներ տեղում ընդդիմադիրների հասցեին, և թեման տեղում ջրվեց, բոլորը մոռացան բուն առիթը և տեղափոխվեցին «տղայական» խոսակցության։

Այսինքն, նա կարողանում է կառավարել մարդկանց հույզերը, փայլուն գիտակցում է, որ պոպուլիզմը դեռևս աշխատում է և այդ տիրությում կարողանում է հանրությանը հերթական շոուով ապոհովել և մարսել հերթական հակազգային քայլը։

Լուծումը հետևյալն է, Նիկոլին հաղթելու միակ միջոցը նրա տված «կուտը» չուտելն է և փաստական տիրույթում նրան գաղափրապես ջախջախելը․Փաշինյանը միանգամից կորցնում է ինքնատիրապետումը, երբ նրա դեմ խոսում ես կապակցված ու խորքային, նա չի կարողանում բանավիճել փաստերի ու փաստարկների ֆորմատով, իսկ ճղճղոցի ու գոռգոռոցի պարագայում, նրա դեմ գործելը դա նույնն է, ինչ կռվել երևակայական հողմաղացների հետ՝ սիզիփոսյան աշխատանք։

Արմեն Հովասափյան

 

Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»
Ամենադիտված