ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցն անհետևանք չի մնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը մեր տարածաշրջան, հիրավի, պատմական էր, հատկապես Հայաստանի համար՝ «պատմական խիստ վտանգավոր»։ Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատու պաշտոնյաների այցեր Հարավային Կովկաս մշտապես եղել են, բայց եթե դրանք  նախկինում կրել են արարողակարգային կամ "ուսումնասիրող-հետախուզական" բնույթ, ապա նույնը չի կարելի ասել վերջին այցի մասին։ Այն կարելի է համարել խիստ առարկայական ու արդյունավետ, սակայն բացառապես հենց Արևմուտքի համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դե յուրե ՀԱՊԿ տարածքը որպես ամբիոն օգտագործեց` հակառուսական հայտարարություններ անելու համար։ Եվ այդ ամբիոնի դերը անհասկանալի ոգևորությամբ, բայց թերևս «օրինաչափ դժբախտությամբ» իր վրա վերցրեց Հայաստանը։ Հետաքրքիր է, որ  Ադրբեջանում նա ձեռնպահ մնաց կոշտ որակումներից։

Երեկվա Փաշինյան-Ստոլտենբերգ հանդիպմանը հաջորդած ասուլիսում տրորվեցին գոյություն ունեցող «կարմիր գծերը»։ Եթե դեռ մեկ օր առաջ հայ-ռուսական հարաբերությունները կարելի էր բնութագրել սառը, անբարյացակամ, ապա երեկ` դիվանագիտական բոլոր նորմերի անտեսմամբ հնչած կոշտ հայտարարություններից հետո, այդ հարաբերություններն այլ կերպ չի կարելի անվանել, քան՝ թշնամական։  
Նախ փաստենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը ՀԱՊԿ անդամ պետություն աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում ՝ նոնսենս է։ 
Ինչևէ, անդրադառնանք այդ այցի առարկայական մասին. Ստոլտենբերգը Փաշինյանի հետ տված ասուլիսում նախ հպանցիկ ու դեկլարատիվ անդրադառնալով հայ-ադրբեջանական, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` շտապեց նաև խոսել Հայաստանի հետ այս պահին փաստաթղթավորված դաշնակցային հարաբերություններում գտնվող Ռուսաստանի մասին։ Ավելին, հիշեցնելով ՀՀ-ի Ուկրաինային օգնելու փաստը` շտապեց հայտարարել, որ ամեն ինչ պետք է արվի, որ Պուտինը պարտվի։ Միջազգային պրակտիկայում ընդունված խաղի կանոններն ակնհայտորեն խախտած գլխավոր քարտուղարի համարձակ այս հայտարարություններին` հայկական կողմից ոչ մի արձագանք չեղավ։ Այնինչ, ռեպլիկի տեսքով անգամ կարելի էր մեղմել հյուրի այդօրինակ պահվածքը։ Բնականաբար արևմտյան այս տրամաչափի պաշտոնյան չէր կարող չգիտակցել, որ իր հայտարարությունները ՀԱՊԿ տիրույթում գտնվող երկրի համար կարող են վտանգներ պարունակել։ Ակնհայտ է, որ Հայաստանի շահն այս դեպքում ստորադասվեց մեկ անգամ ևս Ռուսաստանին քննադատելու հնարավորությանը։ Սա իր հերթին վկայում է Նիկոլ Փաշինյանի ցածր կշիռն իր արևմտյան գործընկերների մոտ։ Ռուսական աղբյուրները փաստում են, որ դաշնակից երկրի` ղեկավարի նման կրավորական պահվածքը բավական բացասական է ընկալվել և ՌԴ իշխանություններն այսօրինակ գործելակերպը համարում են դավաճանական ու  թշնամական։ Կարծում եմ, ավելորդ է հիշեցնել Ռուսաստանի ղեկավարության վերաբերմունքը դավաճանների ու թշնամիների հանդեպ։ Բառացիորեն, երեկ, Վլադիմիր Պուտինն անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի հետ հանդիպմանը հրահանգեց հայտնաբերել  բոլոր դավաճաններին և պատժել՝ առանց վաղեմության ժամկետի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular