ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջաբերդում երիտասարդներ են ձերբակալվել․ համայնքին պատճառել են 8 միլիոն դրամի վնաս

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով ութ միլիոն դրամի նյութական վնաս: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Փաստի առթիվ ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակում երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular