ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ խաղին:

«Շատ կարևոր խաղ էր, բայց ոչ այդքան ցանկալի արդյունքը, որը մենք ուզում էինք: Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Նապոլի»-ին: Միլանյան ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Ինտեր»-ից աչքի ընկավ Մատեո Դարմիանը:

Սակայն «Նապոլի»-ին հանդիպման ավարտից րոպեներ առաջ պարտությունից փրկեց Ժուան Ժեզուսը՝«Ինտեր»-«Նապոլի»` 1:1: Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 76 միավոր: 62 միավորով երկրորդ տեղում «Միլան»-ն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular