ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարսելոնան հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթեց Ատլետիկոյին

ՍՊՈՐՏ

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ատլետիկոն» ընդունել էր «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

38-րդ րոպեին կատալոնական թիմի կազմում հաշիվը բացեց Ժոաու Ֆելիքսը։  Երկրորդ խաղակեսի սկզբում «Բարսելոնայի» առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին։

65-րդ րոպեին Ֆերմին Լոպեսը հաշիվը խոշոր դարձրեց։ Հանդիպման վերջնամասում տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Նաուել Մոլինան։

«Բարսելոնան» 64 միավորով 2-րդ տեղում է և 2 միավորով է գերազանցում «Ժիրոնային»։ Կատալոնացիներն առաջատար «Ռեալից» հետ են 8 միավորով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular