Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական «մուրացկանները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս, Անթալիայում տեղի ուենցած դիվանագիտական ֆորումում, Փաշինյանի պատվիրակությունը հերթական անգամ տապալվեց, թեև, հայտնի շրջանակներն այս խայտառակությունը կձևակերպեն որպես արտաքին ու անվտանգային իրենց քաղաքականություն, իրականում հերթական արկածախնդրություն է:

Ընդ որում, հենց Անթալիայում՝ թուրքերի առաջ խոստովանելով, թե մինչ այս իրենց ձեռնարկած «Ալմա-Աթա» գլխավոր էքսպերիմենտը տապալված է. սա նույնպես բլեֆ է:

Ի դեպ, ֆորումը դեռ չսկսված՝ Հայաստանի պատվիրակությունը դրսևորվեց, մասնավորապես, Փաշինյան-Էրդողան կարգավորման գործընթացում Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը թուրքական հարթակում քննարկման ժամանակ նվազագույնը մատնեց իր անփորձ լինելն` ասելով, թե «Հայաստանը պատրաստ է ունենալ ամբողջությամբ կարգավորված հարաբերություններ, ապաշրջափակված կոմունիկացիաներ, բաց սահման Թուրքիայի հետ հենց հիմա, վաղը:

Եթե Սերդարը (Քլըչը) համաձայնի, մենք կարող ենք դրա մասին հայտարարել հենց հիմա»: Իրավիճակի ողբերգությունն այն է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին արձագանքն ամենախոսունն էր. փորձառու թուրք դիվանագետն անգամ չթաքցրեց իր վերաբերմունքը՝ բացահայտ ցինիկաբար ծիծաղելով:

Ավելի ուշ, բնականբար, Քլըչը նաև մերժեց Ռուբինյանի պրիմիտիվ "հնարքը" և ասաց․ «Ես մի քանի անգամ Ռուբենին ասել եմ, որ պատրաստ եմ գալ Երևան` հետագա բանակցությունների համար: Եվ ես նրան հրավիրել եմ Անկարա: Բայց, եթե Երևանում և Անկարայում հանդիպումների համար որպես նախապայման է դրվում սահմանը բացելը, ապա մենք խնդիր ունենք»

Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ, երբ մի տեղ լսած, մի տեղ տեսած դիվանագիտական հնարքը փորձում ես գործի դնել, պետք է նաև հաշվի առնել, թե ում դեմ, որ երկրի ներկայացուցչի:

Եթե անգամ Ռուբինյանն իրավասու է ՀՀ անունից անել նման հայտարարություն, ապա Քըլըչը, վստահաբար, իրավասու չէ դրական պատասխանել, որովհետև Թուրքիայի պետական համակարգում Քըլըչը որոշում կայացնող չէ, որովհետև Թուրքիան ունի պետական համակարգ, որն ունի կառուցվածք ու քաղաքականություն, նպատակ ու քայլ առ քայլ մշակված ծրագիր և նա ինքնագլուխ բաներ խոստացող չէ։ Անփորձություն է կարծելը, թե թուրքական կողմին կարելի էր անակնկալի բերել կամ այդ կերպ ճնշում գործադրել:

Այդ միջոցներն իհարկե կան, բայց դրանք բոլորովին այլ հարթության մեջ են: Թուրքական օրակարգ սպասարկող հայաստանյան կառավարիչները նախապես չեն շոշափել Անկարայի տրամադրությունները, հնարավոր արձագանքը, ավելին՝ տպավորություն է, թե Փաշինյանն անընդհատ գլուխը հարվածում է նույն պատին, որովհետև Էրդողանից մինչև նրա նախարարներ, իրականում, բավական տեսանելի ու ընկալելի ակնարկներ են արել այն մասին, որ Թուրքիան սահմանը բացելու մտադրություն առայժմ չունի: Ըստ էության, իրավիճակն ավելի խնդրահարույց է, որովհետև հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ Ռուբինյանի հայտարարության բովանդակությունն ինքնագլուխ չէր:

Անթալիայում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորին չափ շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»։ Միանշանակ է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն այսպես անհուսորեն, այսպես մուրալով ակնկալելը վտանգավոր է, որովհետև այդ հարցը Թուրքիայի համար վերածվում է գործիքի:

Սահմանի հարցը Փաշինյանն ինքն է դարձնում հաղթաթուղթ Թուրքիայի ձեռքում՝ միաժամանակ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում սահմանը բացելը ներկայացնել իբրև թուրքերի մեծագույն զիջում ու բարեհոգություն:

Այնինչ, իրականությունն այն է, որ փաստացի ցեղասպանված կողմը ցեղասպանից մուրում է սահմանի բացում. տվյալ դեպքում ընդհանրապես էական չէ, թե հանուն ինչի: Եթե ցեղասպանը նոր ոճրագործություն ծրագրելու և Հայաստանի սուվերեն տարածքը կլանելու մեծ ծրագիր չունենար՝ հանուն բոլոր թյուրքերին համախմբելու գլխավոր հավակնության, սահմանը կբացեր վայրկյան առաջ։


Արմեն Հովասափյան

Ոստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»
Ամենադիտված